ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.09.2014

Ճանաչենք մեր հերոսներին. ՆԱՀԱՊԵՏ ՏՈՆՈՅԱՆ

Նահապետ Ազատի Տոնոյան (1960 - 1992) - ազատամարտիկ - հրամանատար, Հայկական բանակի կապիտան (հետմահու):

Նահապետ Տոնոյանը 1990 - 1992 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի, Տավուշի, Վարդենիսի, Իջևանի, Սիսիանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1992թ. սեպտեմբերի 18-ի գիշերը հակառակորդը շրջափակել է Խծաբերդ տանող անտառամիջյան ճանապարհը, առավոտյան հրետակոծել վաշտի դիրքերը: Նահապետ Տոնոյանը, վիրավոր ընկերոջը մեքենայով տեղափոխելիս, ընկել է շրջապատման մեջ, վիրավորվել է, այնուհետև՝ դուրս եկել մեքենայից ու պայթեցնելով նռնակները՝ սպանել է հակառակորդի զինվորներին: Նահապետ Տոնոյանը նույնպես զոհվել է:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:




Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets