ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.09.2014

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Ջավահիր

Տեր-Պետրոսյան (Խուտուլաշվիլի) Ջավահիր Արշակի

Ծնվել է 1888թ. Վրաստանի Գորի քաղաքում: Նա պրոֆեսիոնալ հողափոխական Կամո-Սիմոն Տեր Պետրոսյանի քույրն է: 
1902թ. որպես Կամոյի կապավոր ներգրավվել է հեղափոխական գործունեությամբ, որի համար էլ հեռացվել է Թիֆլիսի կանանց ճեմարանից: Աշխատել է ընդհատակյա տպարանում, թաքցրել արգելված գրականություն, բաժանել թռուցիկներ: 
1904թ. անդամագրվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կուսակցությանը: 
1913թ. եղբոր` Կամոյի, փախուստը բանտից կազմակերպելու համար ձերբակալվել և աքսորվել է Թիֆլիսից: 
1915թ. անցել է Բաքու և կատարել Ստեփան Շահումյանի կուսակցական հանձնարարությունները: Շահումյանի հետ մասնակցել է Խարկովի բանտից Կամոյի փախուստի կազմակերպման աշխատանքներին: 
1918 թ. ընդհատակյա աշխատանքներ է կատարել Երևանում, Գյումրիում: 
Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մեկնել է Բաքու: 1920թ. Նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմի անձնական քարտուղար: 
1921թ. աշխատել է Վրաստանի առժողկոմի տեղակալ` սոցիալական ապահովագրության գծով, իսկ 1927թ. նույն կազմակերպության նախագահ: 
1934-36թթ. եղել է առժողկոմատի մայրության և երեխաների պահպանության վարչության պետ: Եղել է Անդրֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ: 
1929թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ Աշխատանքային հերոսի կոչման, 1931թ. պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, այլ մեդալներով ու պատվոգրերով:
Մահացել է 1961թ. Գորի քաղաքում: 

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets