ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.09.2014

ՆԱՄԱԿ ՊԱՆԴՈՒԽՏ ՀԱՅԻՆ

Նամակ պանդուխտ Հային: «Դու այսօր վախկոտի նման փախչում ես քո Հայրենիքից, պատճառաբանելով, որ «ապրելու միջոցներ չկան»: Այդ դու պիտի ստեղծես ապրելու միջոցները և քո և մտերիմներիդ համար, այս ոչ բարվոք ներկայում, միասնականորեն պիտի աշխատենք հանուն բարվոք ապագայի, բայց եթե դու այսօր ինձ մենակ թողնես այս դժվարին պահին, վաղը դու ինձ պետք չես լինի, հարիսա բոլորը կարող են ուտել, պարզապես հարկավոր է այն եփել: Եվ ընդհանրապես մի մեղադրիր քեզ այս վիճակին հասցրած կառավարչին, դու ես մեղավր սրա համար, քո անտարբերությամբ դու ավելին արեցիր, քան կաներ հանցագործը: Հիշու՞մ ես, երբ ընկերներդ փողոց էին դուրս եկել, ազատություն ու արդարություն գոռալավ, իսկ դու վախից մտել էիր տուն ու հիվանդ ձևացել: Հիշու՞մ ես, երբ ընտրությունների ժամանակ ընկերներիդ միջից միայն դու քո ձայնը ծախեցիր, քո ձայնի հետ ծախեցիր նաև ազատությունդ: Հիմա քեզ շատ ամոթալի դեպքեր կարող եմ հիշեցնել, բայց կարիք չկա ամոթն ամոթավ համալրելու: Ուղղակի դու պիտի հասկանաս քո ով լինլեը, քո առաքելությունը այս կյանքում, թե չէ ամբողջ կյանքում թափառաշրջիկի նման ես ապրելու: Այժմ Հայրենիքը շատ ծանր վիճակում է, ավելին այն հոգեվարքի մեջ է, ես ընկերներիս հետ պայքարում եմ նրա կյանքի համար: Եթե խոսքերս հուզեցին քեզ ու քո մեջ մեռավ հայը և արթնացավ ՀԱՅԸ, ապա արի՛ միասին պայքարենք Հայրենիքի համար»:

Հարգանքներով ՝ Գևորգ Գյուլումյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets