ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.09.2014

ԽՈՍՈՂ ԶԻՆԱՆՇԱՆԸ. Արծրունիներ


Արծրունիների նշանակի օրինակով մի քիչ կխոսեմ «խոսող գերբերի» (ֆր.` Armes parlantes կամ անգլ.` Canting arms) մասին:

Խոսող են կոչվում այն նշանակները, որոնց սիմվոլներից մեկը կամ մի քանիսը ուղղակիորեն (ոչ սիմվոլիկ) կախված են այն կրողի (պետություն, քաղաք, անձ և այլն) անվան հետ:
Արծրունիների նշանակի վրա պատկերված են իրար դեմդիմաց կանգնած 2 արծիվներ, որոնք կտուցներով բռնել են օղ:
Ըստ Մովսես Խորենացու, Արծրունիների տոհմանվանումը առաջացել է նրանից, որ այս տոհմի ներկայացուցիչները Արշակունի արքաների ժամանակ արքայական թափորի առաջից պահում էին արքաների` այն է արծվի նշան:
Այս օրինակը Հայոց պատմության մեջ միակը չէ:
Եվրոպական հերալդիկայում «խոսող գերբերից» կարող ենք հիշել Բեռլինի (վահանի վրա պատկերված է արջ, Bear-արջ), Կաստիլիայի (վահանի վրա պատկերված է ամրոց, Castillo-բերդ) նշանակները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets