ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.09.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Յուրի Աղաբեկյան

Յուրի Աղաբեկյան (2 սեպտեմբերի, 1957, Ստեփանակերտ - 13 սեպտեմբերի, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ 2006)

Յուրի Աղաբեկյանը ծնվել 1957թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 7 միջնակարգ և հաշվապահական դպրոցները։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է առևտրի ոլորտում։ 1982-84թթ. սովորել է Բաքվի ապրանքագիտական տեխնիկումում։ 1988թ. թողել է ուսումն ու վերադարձել հայրենի քաղաք։ Այնուհետև կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Շուշիի, Մարտունու և Աղդամի շրջաններում տեղի ունեցած մի շարք մարտերի։ 1990-ից ծառայել է Արցախյան բանակում որպես պարենային ծառայության պետ, այնուհետև տեղափոխվել կապի ծառայություն։ 1994թ. ապրիլի 14-ին վիրավորվել ու գլխի վնասվածքով տեղափոխվել է Երևան։ Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը։ Մահացել է 2006թ. սեպտեմբերի 13-ին՝ ծառայության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար»մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ։ Հանգչում է Հին Արմենավանի գերեզմանատանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets