ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.10.2014

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ. Պարգեւ արքեպ. Մարտիրոսյան


ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշան:


ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանը հանձնվում է ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նախագահ Բակո Սահակյանի հրամանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչով. նրան հանձնվել է «Ոսկե արծիվ» շքանշան։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի թեմի առաջնորդ։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։
1971-1972թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ՝ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976թ.։
Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1985թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988թ.՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ: 1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագան։ Ունի սև գոտի, 1-ին դան որակավորում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets