ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.11.2014

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԱՀԴ ՑՆՑԵՑ ՀՈԳԻՍ...

ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐԸ, երբեք չէի պատկերացնում թե մի օր ես պիտի գրեմ քո մասին, խոսեմ ու պատմեմ քեզ: Լրագրողներին պիտի հայտնեմ քո տեսակի քիչ լինելու ու ազգային դիմագիծ ունենալուդ մասին: Հիշու՞մ ես Շիրազ /այսպես էի անվանում ԱՐԱՄԱՅԻՍ ՇԻՐԱԶՈՒՆՈՒՆ/, Երբ առաջին անգամ հանդիպեցինք շատ տարիներ առաջ էր ու երկուսս էլ ոգեւորվել էինք: Ես Քո տեսակով, դու իմ ոգեւորվածությամբ: Երանի այդ օրը... Մեր տանն էիր հիշում ես ընկերս, չէ՜... ինչպե՞ս հիշես... երբ մեր տանն էիր Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ»գիրքը տեսար իմ գրադարակում ու աչքերդ փայլեց, պայծառացար... Ասացիր, որ երբ Հայկին հանդիպեմ մեկ օրինակ էլ քո համար վերցնեմ... Գիտե՞ս Շիրազ գիրքն հիմա իմ մոտ է, իսկ քեզ չեմ գտնում... ու՞ր ես ընկերս... Դու է՞լ գնացիր անմահների ճանապարհով: Լիբանանյան հուշագրությունս թերթելուց հետո դրեցիր այն թեւատակիդ ու խոստացար այն սրբագրել: Սրբագրեցի՛ր, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՐԱՄ ԸՆԿԵՐ... 
Մի քանի օր առաջ զանգեցիր ու մենք հանդիպեցինք ԱՐԱ՛Մ: Սենյակիդ մի անկյունում քո ամբողջ տարիների մատենագրված աշխատանքներն էին: Կարծես պետական արխիվի շենքում լինեի... Փորփրել գտել էիր տարիներ առաջ խորհրդային շրջանում «Պիոներ կանչ» շաբաթաթերթում տպագրված ԼԻԶԲՈՆԻ ՏՂԱՆԵՐԻ մասին նյութն ու պաշտելի գրողիդ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ բանաստեղծությունը: Հիշու՞մ ես ընկերս, երբ խնդրեցիր որ Գյումրի քաղաքի մասին առաջին երգը, որ Մարթեն Յորգանցն էր կատարում, գտնեմ բառերն ու քեզ փոխանցեմ: Արամայիս ջան բառերը գտել եմ ախր: Անընդհատ ուղեղիս մեջ էիր, որ ազադ ժամերիս հանդիպեմ քեզ ու փոխանցեմ խոստացածս նյութը: Դա քեզ օդի պես էր անհրաժեշտ... Քաղաքիդ պատմության մասին գիրք էիր ուզում հրատարակել: Շատ մանրամասներ էիր հավաքել: Երանի՜ կարողանամ այդ աշխատությունդ վերցնեմ հարազատներիցդ ու փորձեմ ի մի բերել ու տպագրել ի հիշատակ քո նվիրական անձի եւ սուրբ գործի...
Շիրազ մտքիցս դուրս չի գալիս, երբ մեր դպրոցի աստիճաններին կանգնեցիր ու ուզեցիր ինձ ինչ որ գաղտնիք ասել, բայց հետո մի պահ հապաղեցիր: Փոշմանեցիր: Ուզեցի իմանալ, ասացիր սպասի վերջնական ճշտեմ նոր ասեմ: Շատ բան քեզանից միայն /կամ գուցե միայն/ ինձ հետ էիր կիսվում: Չէիր վստահում, հիշու՞մ ես... Է՜... ինչպե՞ս հիշես...
Արցունքները խեղդում են աչքերս: Սպառնում կոպերիս... 
Շատ բան ունեմ պատմելու իմ Շիրազ ընկեր: Իմ Արամ ընկեր...
Երկու օր առաջ դպրոց եկար ու բոլորիս շնորհավորեցիր X-Factor 3-րդ եթերաշրջանի հաղթող մեր սիրելի աշակերտ՝ Վահե Մարգարյանի առիթով: Իսկ հիմա ես տագնապի մեջ ցավակցում եմ ընտանիքիդ ու բոլոր հարազատներիդ:
Արամայիս Շիրազունի... իմ լավագույն ընկեր... Այսօր Քո տանն էի... կողքիդ էի ու էդպես էլ չհամակերպվեցի, որ քեզ այլեւս չեմ տեսնելու...
Բոլորս լացում էինք Արա՛մ... իսկ դու... իսկ դու պառկել էիր անհոգ ու ոչինչ չասող հայացքով հետեւում էիր ներկաներիս: ԱՓՍՈ՜Ս... ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ...
ՔԵԶ ԲԱՐԻ՜ ԵՐԹ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ԱՐԱՄԱՅԻՍ ՇԻՐԱԶՈՒՆԻ...
Տխրում եմ, երբ հիշում եմ, որ էլ քեզ երբեք այստեղ չեմ հանդիպելու...
ՔԵԶ ԲԱՐԻ՜ ՃԱՆԱՊԱՐՀ...
ԿՀԱՆԴԻՊԵ՛ՆՔ, ԸՆԿԵՐ...

Քեզ միշտ հիշող՝ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets