ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.11.2014

Մեկնարկեց «Քո առողջությունը՝ քո ձեռքերում» ծրագրով նախատեսված հակածխախոտային բուկլետների և պոստերների բաժանման փուլը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհի շրջանակում «Ախուրյան» Երիտասարդական ՀԿ-ն ս/թ. նոյեմբերի 28-ին մեկնարկեց «Քո առողջությունը՝ քո ձեռքերում» ծրագրով նախատեսված հակածխախոտային բուկլետների և պոստերների բաժանման փուլը: Առաջին այցը կատարվեց ՇՄ Ամասիա համայնք: Տեղում ՀԿ աշխատակիցների և կամավորների կողմից բնակիչներին բաժանվեցին հակածխախոտային բուկլետներ, որոնցում զետեղված է տեղեկատվություն ծխախոտի և եկրորդային ծխի վնասակարության ու դրա հետևանքների մասին: Արձագանքն եղավ բավականին արագ՝ բնակիչներից ոմանք նույնիսկ նշեցին, որ ծխախոտը շուտով կարող է դառնալ իրենց ընտանիքի լուծարման պատճառ: Խումբը նաև այցելեց Ամասիայի համայնքապետարան, որտեղ նրանց մեծ ոգևորությամբ դիմավորեցին համայնքապետն ու աշխատակազմը: Նաև այցելեցին համայնքում գործող սպասարկման օբյեկտներ՝ խանութներ, գրասենյակներ, հիվանդանոց, դպրոցներ, մանկապարտեզներ, Զինկոմիսարիատ որտեղ ևս բաժանեցին բուկլետներ և փակցրեցին պոստերներ:
Ծրագրի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ բուկլետների և պոստերների միջոցով։





2 комментария:

Blogger Widgets