ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.11.2014

ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ կամ ՈԳՈՒ ԵՐԱԶ

Դանդա՜ղ քայլերով գնում եմ հեռու,
Չգիտեմ սակայն, լույսի հետեւի՞ց, թե ընդառաջ լույսին:
Երկու դեպքում էլ քայլում եմ արդեն հինգ հազար տարի
ու չեմ հասկանում... լույսի՞ն եմ գնում, թե՞ փախչում լույսից:
Այս ամբողջ ճամփին շատ բաներ տեսա...
Տեսա թե ժպիտ, թե արցունք տեսա...
Տեսա պարտություն, տեսա հաղթանակ...
Ապրեցի մի ողջ կյանք, դատարկով լեցուն...
Մեկն ասում է տու՛ր, մյուսը, թե վերցրու՛...
Ափսո՜ս չգիտեմ, որն է ավելի հարազատ հոգուս:
Կռիվը կյանքի, ու մահվան միջեւ
Շ՜ատ է ծանրացել...
Գտնում ենք, սակայն կորցնում նորից...
Մատնում ենք իրար արծաթով, ոսկով...
Թքում, անարգում Միհրին, Նանեին...
Խաչ հանում Աստծո միածին որդին...
Լպիրշ պահվածքով ատում բոլորին:
Ու այսպես ահա, քանի՜ դար արդեն,
Քայլում ենք հպարտ ժամանակի մեջ:
Օտարների մեջ յուրային տեսնում,
Յուրայիններին քանդում, թրատում...
Քայլում եմ ահա դարերի միջով,
Ոտքերս բոբի՜կ, արյունոտ, հյուծված,
Սակայն հաստատ եմ կանգնած ես հողին...
Հայրենի հողին իմ Հայկից թողած:
Մարդի՜կ լսու՞մ էք, կանգ առեք մի պահ...
Սպասե՛ք մարդիկ, մի խաչեք իրար...
Մի մատնեք իրար ոսկով, արծաթով...
Լսու՞մ էք մարդիկ կա՛նգ առեք, կանգնե՛ք...
Արդեն հասնում եմ, ասելի՛ք ունեմ...
.....................................................................
Երեք խնձորի խորհրդով վերին,
Մի յոթնաերազ ասելիք ունեմ:
Ծովինար խաթուն, թե՞ մի կույս Մարիամ...
Խաչված Քրիստոս, թե վերապրած Արա
Գեղեցիկ Հայոց,
Սպասե՛ք մարդիկ...
Քիչ մնաց հասա, հասնում եմ, կանգնեք...
Մի եռախորհուրդ ասելիք ունեմ...
Հույսիդ երազն եմ շալակած բերում...
Պապիդ պատգամն ու վրեժն եմ բերում:

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
23.նոյեմբեր 2014թ.
ք. Գյումրի

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets