ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.11.2014

ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:
Զորավար Սեպուհի աճյունասափորը նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ կամփոփվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նույն օրը` ժամը 15.00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets