ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.12.2014

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ. Դավիթ Հովսեփյան

Դավիթ Հովսեփյան անունը թերեւս քչերին է հայտնի: Սակայն Դավիթի ազգասիրության մասին վկայում են Հովհաննես Շիրազի ու Զորավար Անդրանիկի՝ սեփական տանը հիմնած թանգարանները, նաեւ` նրա անունը կրող դպրոցում պահվող հուշ-պատառիկները: Պատանի բանաստեղծի երազնքն անկախությունն էր, որը նա այդպես էլ չտեսավ: Ազգային զարթոնքի առաջին օրերին իրավապահների բռնարարքի հետեւանքով 18-ամյա բանաստեղծը մահանում է: Հուլիսի 1-ը նրա ծննդյան օրն է. կդառնար 40 տարեկան: Շենքի բակում հիշատակի միջոցառում է կազմակերպվել, իսկ թանգարանում ամեն ինչ նույնն է, ինչպես տարիներ առաջ: Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի բնակարանը 80-ականներից
թանգարանի է վերածվել: 3 սենյակում խիտ տեղավորված ցուցանմուշները Դավիթն է հավաքել` դպրոցական տարիքում: Մայրը հիշում է` տարվել էր Շիրազի պոեզիայով: Ամեն անգամ տուն գալիս հետը մի նոր գիրք, մի ձեռագիր էր բերում: Երբ Շիրազը մահացավ, Դավիթն ընդամենը 14 տարեկան էր: Մեկ տարի էր անցել, գրողի գերեզմանն անճանաչելի էր` առանց տապանաքարի: Դավիթը չէր հասկանում` ի՞նչ ասել է սպասել պետական հովանավորության: Որոշեց պետության գործն ինքն անել: Տարիներ հետո, երբ պանթեոնում կանգնեցվեց Շիրազի արձանը, Դավիթի տեղադրած տապանաքարը հանեցին: Հիմա այն Դավիթի տանն է` Շիրազի գրքերի, ձեռագրերի, անձնական իրերի կողքին: 15-ամյա պատանին որոշում է իրենց տան մի սենյակն էլ նվիրել Անդրանիկին: Սկսում է հավաքել զորավարի մասին նյութեր, հիմնում է "Զորավար Անդրանիկ" ընկերությունը: Բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը պատմում է` Անդրանիկին նվիրված բանաստեղծական շարք էր պատրաստել: Թերթում տպագրվելուց հետո Դավիթն այցելեց նրան: "Դավիթն ինքն ինձ գտավ, ասաց, որ թանգարան է ստեղծել: Նայում ես` պատանի է, չես հավատում: Ինձնից բանաստեղծությունների շարքն ուզեց, անգամ ձեռագիրը",- պատմեց Երվանդ Պետրոսյանը։ Պատանու ոգեւորությունն աննկարագրելի էր: Բայց բոլորը չէ, որ վարակվում էին այդ ոգեւորությամբ: Անդրանիկը դեռ արգելված հերոս էր, անկախության մասին դեռ կիսաձայն էին խոսում: "Նրան տարել էին քաղմաս, հարցաքննել՝ ծաղրանքների ենթարկելով, թե դու ով ես, որ Անդրանիկի մասին խոսես: Նրան իջեցրել էին նկուղ.... Որդուս այնքան են ծեծել, որ մահացել է",- պատմում է Դավիթի մայրը՝ Ստելա Հովսեփյանը։ Դավիթը 18 տարեկան էր: Մինչ օրս ծնողները խնամքով հետեւում են, որ թանգարանի վերածված իրենց բնակարանում ամեն ինչ անփոփոխ մնա, ինչպես տարիներ առաջ էր: Խնամում են սիրով, բայց կարեւոր այս ամենը պահպանելու համար ավելի լուրջ` պետական աջակցության կարիք է զգացվում։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=1421
© Երկիրմեդիա 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets