ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.12.2014

ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՇԻԿԻՍ ԿՅԱՆՔԻՑ

Այսօր՝ մի քանի փողոց անցնելուց հետո, հանկարծ աչքս գցեցի կոշիկներիս:
Ցեխոտ, կեխտոտ երեսը, նրա քիթ ու մռութը ինձ շատ տխրեցրեց:
Պատկերացնու՞մ եք, խեղճի վիճակը: Թախծոտ հայացքով նայում էր աչքերիս մեջ ու ինչ որ բան էր ուզում ասել: Ես կարծես թե հասկացա ու գիտե՞ք ինչ արեցի: Միանգամից քայլերս ուղղեցի ԱՊՊԱ եւ այնտեղ նրան ապահովագրեցի: 
Ինքն էլ մյուսների նման է, հիվանդանում է, հոգեւարքի մեջ ընկնում, շտապ կերպով փոխադրվում վերակենդանացման բաժանմունք, վիրահատվում, ապաքինվում ու նորից ապրում մինչեւ վերջնական վախճանը: 
Ու որպեսզի իմ կոշիկն ունենա ապահով ծերություն, ես այսօր նրան ԱՊՊԱ գրասենյակներից մեկում գրանցեցի...

Հ.Գ.
Իմ շատ սիրելի ընկեր կոշիկ: Ներողություն եմ խնդրում քեզ իմ տեսակի անունից՝ ջրմուղի աշխատակիցների, քաղաքապետարանի, նախարարությունների, կառավարության ու նախագահի անունից, որ քեզ սկսել եմ չհարգելն ու անարգելը: Որ քեզ փորձում եմ խեղդել պնդի ցեղերի կամ կավաջրերի մեջ: Բայց ախր ես էլ եմ ուզում որ դու ունենաս անհոգ ու երջանիկ կյանք: Ախր ես եմ քեզ փրկել պարապությունից, երբ խանութի ցուցափեղկին անգործ կանգնած էիր,հիշում ես չէ՞...
Ինչեւէ... վստահ եմ մի օր դու էլ օտար երկրներում ապրող քո ազգակիցների պես կապրես իմ երկրում ու նրանց պես դու էլ խնդիր չես ունենա: Նույնիսկ այն աստիճանի, որ քեզ ոչ թե վերջում կշպրտեն աղբարկղը, այլ որեւէ բարեգործական ճանապարհով կուղարկեն մի այլ երկիր, որտեղ քո կարիքն առավել կլինի...
Ես սիրում եմ քեզ իմ բարի ու անբախտ կոշիկ:

ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՇԻԿԻՍ ԿՅԱՆՔԻՑ, կամ ՍԱՐՍԱՓԻ ԶՈՀԸ

Հաջորդ օրվա առավոտը, որ լի էր խոստումներով ու ակնկալիքներով, բացվեց իմ սիրելի կոշիկի համար կյանքի ու մահվան պահքարի բոթը շուրթերին:
Այս մի քանի օրերի ցեխ ու չամուռների պատճառով ստացած ծանր վերքերից խոր վշտով պիտի հայտնեմ, որ այդ պատերազմում ինձ հետ հավասար պայքարող կոշիկներս գիշերս մեռան:
Տենդի ու տաքության մեջ, այդպես էլ չկարողանալով ստացած ծանր վերքերից ապաքինվել, նրանք՝ ցեխակոլոլ ոի հյուծված վիճակում անշարժացան:
Հեռացան ինձանից, թողնելով մենակ ու անօգնական, հեռացան...
Հիմա ես ամբողջովին որբացա, մնացի բոբիկ, սկսեցի սառչել...
Ափսո՜ս, իմ սիրելի՛ կոշիկներ...
Հետաքրքիր է, հիմա ո՞վ պիտի պատասխանատվությունկրի նրանց կիսապատռված բերանի, տրորված, արյունաքամ քթի ու քրքրված կաշվի համար...
.....................................................................................................................
Զանգեցի ԱՊՊԱ, ասացին, որ. «-մենք միայն կարող ենք ձեզ օգնել թաղման ծախսերը մեր վրա վերցնելով»:
«Էլի բան է», մտածեցի ես, ախր հիմա մեռնել էլ, ապրելու նման շատ թանկ արժե... ապա շարունակեցին. «-Փոխարինող չենք կարող գտնել...», ու այդ պահին ես հասկացա, որ իսկապես կյանքում ոչ ոք ու ոչինչ չի կարող փոխարինվել մյուսով ու հաջորդով:

Հ.Գ.
Մի բան անցավ մտքովս: Երեւի կոշիկներիս տանեմ ու թաղեմ «ՋՐՄՈՒՂի» բակում: Ախր նրանք այդ հիմնարկության կողմից պարտադրված պատերամում են ընկել: Նահատակվել, հավատի համար պայքարող սրբացած հերոսի նման, հանունի ու վաղվա գալիք կանաչապատ քաղաքի, գեղեցիկ ու մաքուր քաղաքի համար...
Է՜հ... իմ կոշիկներին այս օրը գցողը այդ օրին ընկնի, որ իմանա թե ինչ բան է աշխատել կիսատ: Գրպանել փողն ու չշարունակել իրենց կողմից արհեստականորեն բացված երկիր խոռոչը մինչեւ կավաշերտն ու մի քիչ էլ ավելին, փակելը...

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
13. դեկտեմբեր 2014թ.
ք.ԳՅՈՒՄՐԻ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets