ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.12.2014

ՄԻ ԶԱՐԿԵՔ


Մի՛ զարկե՛ք դարբիններ կռանը՝ սալին,
Թող փշրի՛ արքան,շղթան անեծքի,
Թող ելնի հուժկու և դյուցազնորեն,
Տեր կանգնի Հայոց աշխարհին:

Մի՛ զարկեք դարբիննե՛ր կռանը սալին,
Թող շղթայազերծ լինի մեր արքան,
Դարավոր դա՛վն է չոքել մեր դռան,
Զենքե՛ր տվեցեք Հայոց արքային:

Հերի՛ք է պրկեք կապանքն արքայի,
Սուտ խոստումներով,նանիկով բարի,
Բանակ տվեք Հայոց արքային,
Լուսնի մահիկն է շողում իր շեմին:

Եվ զինավառվեք դարերի քենով,
Զենք ու զրահով զինվորվեցեք,
Ազատ արձակեք մեր Արտավազդին,
Նա պիտի ելնե՛ ազատ Մասիս:

Մի՛ զարկե՛ք դարբիններ,կռանը սալին,
Ազատ արձակեք ցասումն արքայի,
Թող սարսի՛ ոսոխը զարկիցն իր բազկի,
Մի՛ զարկեք դարբիններ կռանը սալին:
Ասյա Մելքոնյան

1 комментарий:

Blogger Widgets