ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.12.2014

Շուշեցի ՆԻԿՈԼԸ

Իշխան, Նիկոլ Միքայէլյան-Իշխանը Շուշեցի էր, կրթութիւնը ստացել էր Շուշուայ թեմական դպրոցում, շարունակել էր Երևանի թեմականում, վերջին աւարտական քննութիւնը տալով դուրս էր եկել:
Պատանեկան հասակից մտել էր յեղափոխական ասպարէզ, եղել էր գործիչ Ալեքսանդրապոլի եւ Կարսի շրջաններում: 1903թ մտել էր Երկիր Բասեն, Մենակի հետ: Անցել էր սահմանը Նեւրուզի խումբը առաջնորդելու:
1904թ-ին մասնակցել էր Ուզունվերանի և Բասենի դաշտի կռիւներին Նեւրուզի խմբի հետ: Խումբի մնացորդների հետ վերադարձել էր Կովկաս եւ նոյն թուին (1904), Կոմսի հետ խմբով անցել էր Վան:
Իշխանին, ինչպէս իր տեղում ասել եմ, ես ճանանչել եմ դպրոցական օրերից: Նրան առաջին անգամ աշակերտական զարգացողական խմբի մեջ մտցնողը ես եմ եղել: Նրանց խմբի հետ պարապել եմ 2-3 տարի: Փոքր ժամանակից ըմբոստ բնաւորութիւն ունէր... բայց շնորհիվ ընկերական ոգիին եւ ընդունակութիւններին, բոլորի համակրութեան էր արժանացել, թէեւ իր հասակակից ընկերները նրանից ոչ միայն ակնածում էին, այլեւ վախենում: Դեռ աշակերտական սեղանի վրայ հայրէնասէր էր եւ փորձել էր փախչել Հայաստան:
Նրան ես հանդիպել էի եւ Կարսում:
Սովորական միջակ եւ ճարպիկ մի երիտասրդի տպաւորութիւն էր թողել վրաս, մի քիչ յավակնութիւններ էր ստացած:
Ուրիշ բան չէր Վանի տպավորութիւնը: Այդ մի տարի տարի ու կէսը կարծես փոխել էր նրան: Աւելի լուրջ էր եւ հասունացած թէեւ 22-23 տարեկան է լինէր:
Արդէն իրեն համար ստեղծել էր հասարակական դիրք յեղափոխական ասպարէզում կաորղացել էր կարճ ժամանակում ամբողջ Լեռնապարի շրջանի գիւղերը կազմակերպել, ժողովուրդը բաւականին զինել ստեղծել էր հրաշալի զինւորական խմբեր, իսկ իր թռուցիկ խումբը Վասպուրականի ամենաընտիր եւ ամենակտրիճ խումբն էր: Բազմաթիւ կռիւների էր մասնակցած: Զարմանալի ղեկավարելու, թելադրելու կազմակերպելու շնորք ունէր:
Քրդերի մէջ արդէն անուն հանել էր իր կռիւներով եւ գործունէութեամբ, իսկ կառավարութիւնը Վասպուրականի յեղափոխական գործիչների մեջ ամենաշատը Իշխանից էր վախենում եև նարն հետեւում: Նարեկի երկու կռիւների առթիւ, արդեն դատի տակ էր եւ «ղիապի» «հիւքըմ» կայացրին մահուան կամ 101 տարվայ բանտարկութեան իբրեւ «Էշկեա» (Ավազակ):
Նրանից պատկառում էին եւ Վանի ներ ընկերները ու զինւորները, իսկ ժողովորդը ոչ միայն պատկառում էր, այլեւ սիրում: 
Արդեն սկսել էին երգել նրա քաջագործութիւննները`
«Իշխանը եկաւ ձեռքին մավիզէր»........
1915թ ապրիլի 4-ին, Քոթոթ Պօղոսը, Իռանի Վահանը, Տեր Մարգարեան Միհրանը գընացին Իշխանի հետ, և այլեւս չվերդարձան: 
Արամ Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets