ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.12.2014

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ

... ճակատագի՞ր... ի՞նչ է դա... երբ կորցնում ենք առանց նորը գտնելու՞... առանց փոխարինմա՞ն... 
Բոլորս էլ գիտեինք, որ հիվանդ է, որ մի օր չի լինելու էլ: Արդեն համակերպվել էինք, որ մի օր կարթնանանք ու... առանց Վահանի կդիմավորենք նոր բացվող լույսը, բայց... արի ու տես, որ հեչ էլ էդպես չէ... որ չէինք էլ համակերպվել, որ դեռ սպասում էինք թե Վահանը կբարձրանա ամբիոն ու... որ Վահանը դեռ պիտի ապրիլ 24-ին իր խոսքն ուղղեր քնած մարդկությանը, որ Վահանը դեռ պիտի նոր գրքեր ու պեղումներ կատարեր:
...Վահանը... մե՛ր Վահանը, բոլորի՛ս Վահանը, նույնիսկ իրեն չսիրողների՛ Վահանը, չի մեռնելու, չի գնալու, չի հեռանալու, չի բաժանվելու մեզանից... Վահանը դեռ պիտի գա... պիտի գա ու ոգի եւ շունչ ներարկի նոր սերունդի երակներում: Պիտի գա... Վահանի ժամանակները...
ՀԻՄԱ ԲԱՌԸ ԿԱԽՎԵԼ Է ՇՈՒՐԹԻՑՍ ԵՎ
ՈՒԶՈՒՄ Է ԸՆԿՆԻ... ԸՆԿՆԻ ՈՒ ՊԱՅԹԻ...
ԱՓՍՈՍ ԸՆԿԵՐ... 
Հայ Յեղափոխական Դաշնակցության կարմիր երկնքում ճախրող բազեն իջավ կազմակերպությանս լեռան կատարին:
Դաշնակցական ընտանիքը քեզ սիրում ու հարգում է ընկե՛ր, քեզ սիրում ու հարգում է նաեւ ողջ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԸՆԿԵ՛Ր...
Դու հավերժ մնացիր մեր ներսում որպես ՋԱՀԱԿԻՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ... ՓԱՌՔ ՔԵԶ ԸՆԿԵՐ... Փա՛ռք քեզ ՀՅԴ, Փա՛ռք քո մեջ դաստիարակված սերունդներին... ու քո գաղափարական ընտանիքի բոլոր երդվյալներին...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ...
Քեզ հավերժ հիշող՝ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets