ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.01.2015

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից 17 օր հետո կանգնեցի մեր տան փլատակների վրա /քանի որ հորս իր ընկերոջ փլված տնից գտել էինք 14-րդ օրը/ ու արցունքոտված աչքերով փնտրում էի հորիցս թողած հիշողությունը, որը նա ձեռք էր բերել 80-ականներից՝ Հովհ. Շիրազի «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ», նույն պոյեմի բաբին կասետով ձայներիզը Սիրվարդ Մեսրոպյանի կատարմամբ, Պերճ Զեյթունցյանի «ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ», «ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՍՔԸ» եւ 3 ամբողջական ժապավեն ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԸ: Այս ամենը հայրս ձեռք էր բերել ԱՄՆ-ից ժամանած իր ընկերոջից: 
Ի ուրախություն ինձ, գրքերը մեր տանը չէին, ինչպես հետո պարզվեց, մեր դպրոցի հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի դասավանդող ուսուցչուհու՝ Գոհար Ալեքսանյանի մոտ էր եւ օրեր անց նա վերադարձրեց: Իսկ ժապավենները այդպես էլ չգտա:
Նկարները, որոնք հիմա ներկայացնում եմ տպվել է հորս կողմից, կոմունիստական ռեժիմի օրերին, գիշերով եւ պահպանվել էր գրքի էջերում: Ափսոս, որ չեմ կարողանալու ամբողջը ներկայացնել արդեն ասածս պատճառով:





Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets