ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.02.2015

«Մեծն Տիգրանի» ԱՐԾԻՎՆԵՐԻՆ




Բանաստեղծության հեղինակ՝ ռեժիսոր ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

հրապարակվում է առաջին անգամ եւ հուսով ենք, որ այս գեղեցիկ բանաստեղծությունը անպայման կդառնա երգ, ու կմնա ժողովրդի շուրթերին, փոխանցվելով սերնդե սերունդ:




Ցնծում է ուժգին, շեփորը ռազմի …
Դարերի խորքից հառնել է կրկին
Տիգրանյան փառքի խորհուրդը անանց,
Ու մենք ենք ուխտյալ զինվորը նրա: 

կրկ.  Ահա դրոշը մեր արևաշող,
Որ ծածանեցինք Արցախ աշխարհում,
Ուր մարտի ելանք անարգ թուրքի դեմ
Ուր մարտում ընկան բյուր՝ անպարտ քաջեր:

Մենք կռվի ելանք՝ կոչով Հայրենյաց…
Ջոկատներ մեր՝ Հայկյան վրեժով,
Միաբանվեցին ու ծնունդ առավ
Աշխարհազորը «Մեծն Տիգրանի»: 

կրկ. Ահա դրոշը մեր արևաշող
Որ փայլատակեց Էրքեջում, Տողում,
Անդուլ խիզախեց քաջ Շահումյանում 
Ու հպարտ շողաց Շուշվա բարձրունքում:

Քեզ ենք փոխանցում սուրն այս հաղթական
Որ թրծեցինք մենք՝ Տիգրանյան հրով 
Կռվիր՝ դյուցազուն պապերիդ նման 
Ու շանթահարիր գալիք թշնամուն: 

կրկ. Ահա դրոշը մեր արևաշող,
Որ հպարտորեն պիտի փողփողա 
Կարսո՜ւմ, Սասունո՜ւմ, Նեմրութի լանջին
Միացյալ, Անկախ ու Հավերժական՝
Ծովից – ծով Հայքի երկնակամարում:




Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets