ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.02.2015

«Ենթադրենք` Թուրքիան ետ տվեց մեր հողերը, հետո՞ ինչ ենք անելու»

Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Բլոգեր Արա Նախշքարյանի կարծիքով, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մի քանի դրդապատճառներով: Առաջինն այն է, որ հայերը քրիստոնյաներ էին եւ խանգարում էին ի սկզբանե արդեն հիմք դրված պանթուրքիստական պետությունների ձեւավորմանը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը գերտերությունների կողմից չդատապարտվեց եւ այն, ինչ չի դատապարտվում, անընդհատ կրկնվում է:
Ինչ մնում է տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա ըստ բլոգերի, յուրաքանչյուրը դա անում է իր շահերից ելնելով:

«Երեւի իմ վրա մեծ մեղք կվերցնեմ, բայց, հայերը, կարծես, սկսել են տեղի ունեցածից ցավ չապրել: Արդեն քանի տարի է՝ այցելում եմ Ծիծեռնակաբերդ, մեզ մոտ՝ Հերհերի ձոր, սակայն երիտասարդների հայացքի մեջ ես պահանջատիրության զգացում չեմ տեսնում: Փոխարենը, տեսնում եմ, ծամոնախառը, արեւածաղիկախառը բերաններով, ցինիկ ժպիտը դեմքերին երիտասարդների (իհարկե, ասածս ոչ բոլորին է վերաբերում, խնդրում եմ, նրանք ովքեր այդպիսին չեն, հասկանան, որ ասածս իրենց չի վերաբերում) գնում են դեպի հուշահամալիր, պարզապես ձեւական կողմը պահելու համար, դրանից հետո անմիջապես վերադառնում են տուն եւ ապրում իրենց առօրյա հոգսերով»,-նշեց զրուցակիցս:
Ըստ Ա. Նախշքարյանի, մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում Թուրքիայից. «Ենթադրենք, մի օր Թուրքիան մեզ ափսեի վրա մատուցեց Հայաստանի ամբողջ տարածքը: Մենք ի՞նչ ենք անելու: Այսօր չկարողացանք մի փոքրիկ պետություն ոտքի հանել եւ մարդկային ռեսուրսով լցնել, մարդկանց տուն տալ: Ենթադրենք, Թուրքիան տալիս է ամբողջ Արեւմտյան Հայաստանը, որտեղ մեծամասամբ քրդեր են ապրում, ոնց որ մենք պետք է լինենք այդ պետության քաղաքացի, այնպես էլ քրդերը, չէ՞: Հիմա ազգային մեծամասնություն կհամարվեն, թե ոչ, դա կարեւոր չէ: Իրենք էլ մնացած բոլոր քաղաքացիների նման պետք է մասնակցեն պետականության կայացմանը, ընտրություններին եւ այլն: Ասենք՝ իրենք ձայն տան նախագահի քուրդ թեկնածուի: Մենք ի՞նչ ենք անելու: Ցավով եմ ասում, բայց այսօր մենք պատրաստ չենք դրան գնալու: Մենք մեր հողերը, ճիշտ է, պահանջում ենք՝ ետ տվեք մեր փողերը, ետ տվեք մեր հողերը, վանքերը, եկեղեցիները, կալվածքները, բայց, լավ, ասենք ետ տվեցին, մենք կկարողանա՞նք սրա տակից դուրս գալ: Այս հարցը լուրջ հարց է: Մենք ուղղակի կեղծ հայրենասերի ձեւապաշտություն ենք անում: Արցախն ազատագրել ենք, այն դատարկ է: Հայաստանը 70-ամյա լծից ազատվել է, բայց դատարկվում է: Ո՞ր մեղքի համար, ու՞մ դեմ պետք է բողոքենք սրա համար: Չկա մարդը, մենք բողոքելու տեղ չունենք: Որ դուռը գնում, խփում ես՝ կամ ջրցան մեքենան են հանում կամ ոստիկանի դուբինկեն: Ցավին նորից ցավ են ավելացնում »:
Ա. Նախշքարյանի խոսքով՝ ինքը Հայաստանը լքողներին կողմնակից չէ, քանի որ քանի գնում, մեր երկրում պայքարողները քչանում են:



ԱՂԲՅՈՒՐ՝ asparez.am

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets