ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.04.2015

Այդ 50 տարիներից 24-ը նա մեզ հետ չէ

«Ապրիլի 21-ին հայրս կդառնար 50 տարեկան: Այդ 50 տարիներից 24-ը նա մեզ հետ չէ: Այսօր հիշատակի, խնկարկման, հայրիկիս և իր զինակիցների կողմից մեզ տրված խաղաղությունը վերարժևորելու օր է: 
Հայրիկիս տարեդարձն ինձ համար լույսի և վերածննդի խորհուրդ ունի: Մարդ, ով անմնացորդ այրվեց լույս սփռելով ամենուր, իր կյանքը գիտակցաբար զոհելով՝ ապրելու հնարավորություն տվեց հազարավոր ուրիշներին: 
Մարդ, ով իր ապրած կարճատև, 26-ամյա կյանքում ընդունած բոլոր որոշումները պսակեց հաղթանակով:
Մարդ, ով հերոսության օրինակ դարձավ:
Թեև մեկ տարեկանից ապրել եմ առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց շնորհիվ մայրիկիս, երբեք չեմ զգացել նրա բացակայությունը: Մայրս կարողացել է ապրեցնել հայրիկին իմ մեջ, դառնալով մեզ կապող մեծ սիրո, հավատարմության կամուրջը, որի համար նախ շնորհակալ եմ հայրիկիս՝ ինձ համար հե՛նց այդպիսի մայր ընտրելու համար, և ապա մայրիկիս՝ այդ բացառիկ, անքակտելի հոգևոր կապն ստեղծելու համար: 
Հայրիկիս ծննդյան օրը ես համարում եմ ո°չ թե տխրության, այլ ուրախության օր, քանզի հերոսներն ամեն օր չէ, որ ծնվում են:
Իր բանաստեղծություններից մեկում հայրս պատկերավոր նկարագրում է, թե ինչպես է տապալվում հզոր, սաղարթախիտ կաղնին: Նա, ինքն էր այդ կաղնին, որն ընկավ, սակայն չկործանվեց, այլ վերընձյուղվեց ու շիվ տվեց: Եվ հիմա ես, որպես հորս անչափելի մեծ հոգուց սերված ընձյուղ, հպարտ եմ իմ ժառանգությամբ: 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մեր կողքին են եղել այս տարիներին, նրանց, ովքեր չեն դադարել հավատալ հայրիկիս՝ դեռևս անկատար երազանքներին, ովքեր հավատարիմ են մնացել նրա իմաստուն պատգամներին: 
Հավերժ փառք և խորին խոնարհում հորս հիշատակին, արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին»
Ասպրամ Կրպեյան, 21 ապրիլի, 2015 թ.:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets