ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.04.2015

ԱՅՍ ԱՉՔԵՐԸ ՏԵՍԱՆ... Նազար Խաչատրյան




Նազար Խաչատրյանը իմ պապիկն է, Ծնվել է 1901 թվականին Արևմտյան Հայաստանի Կոնիա քաղաքում: Ամբողջ գերդաստանից փրկվել են միայն Նազարը և իր քույրը՝ Սրբուհին: Ուզում եմ Ձեզ ներկայացնել Եղեռնից մազապուրծ Նազար Խաչատրյանի խոհերը, 1977 թվականի փետրվարի 16-ին Լենինականում լույս տեսած «Բանվոր» թերթի հարզացրույցից, 1915 թվականի եղեռնից խոհեր: 
-Հայրս Սերոբը շուկայում վիճում է մի թուրք չարչիի հետ և սիրտ խոցող խոսք է ասում և արժանանում է արդար դատաստանի:
...Վերջներդ եկել է... Մի՞ թե այդքան հեշտ է ծառը արմատահան անել: Չէ չպետք է մորթվել, հնազանդ գառնուկի պես գլուխը մեկնել: Տղամարդը պետք է տղամարդու պես մեռնի: Ու կտրրիճի ձեռքը ետ է դնում դեպի գոտին ու մի պահ անց հայրիկիս հայոյողը անզգա ընկնում է կրակոցից:
Իսկ հայրիկիս բռնեցին և նա այդպես էլ չվերադարձավ:
Իսկ մայրս ավելի ուշ հրաժեշտ տվեց՝ ապրիլին: 
Մայրս ասեց -Ես կմեռնիմ, չի մոռանաք, որ հայ եք, չի մոռանաք ձեր աստծուն, ձեր ազգությունը: Թող աստված պահապան լինի ձեզ, ուր էլ լինեք պառկելուց առաջ աղոթեցեք, գաղտնի ըսեք` «Հայր մերը»…Հայր մեր, որ երկինս ես սուրբ եղիցի:
Մայրս մեկ ձեռքով գրկել էր Սրբուհուն, մյուսով Նազարին:
Գնդակահարեց մորը մի չեչեն: Վաճառեց քրոջը, իսկ Նազարին տարավ մոտիկ մի գյուղ ու տվեց մի թուրքի: Սա ուզեց որդեգրել Նազարին: Նոր հագուստներ հագցրեցին իսկ անունը Իսմայիլ դրեցին:
-Իսմայիլ հոս եկուր: Իսմայի՛լ…
Իսմայիլը նստած է, պատերին նայում, օճորքին:
-Այ տղա խլացել էս՞ ի՞նչ է, պատռվեցի պոռալով:
-Դուք ինձի չեք կանչեր:
-Իսկ Իսմայիլը ո՞վ է:
-Եսիմ : Ես Նազարն եմ :
Ու Նազարը իր անվանը տեր չկանգնելու համար ուտում է մի՞ քոթակ, մի ծեծ…
Երբ տեսան որ բան դուրս չի գալիս շորերը հանեցին ու ծառա դարձուցին:
Ու Նազարը կարողանում է փախչել այդ ընտանիքից և երկար փնտրում է իր քույրիկին՝ Սրբուհուն և երկար դեգերումներից հետո Նազարը վերդարձավ նորից Կոնիա գտավ քրոջը ու նույն օրն էլ ձեռբակալեցին: Թուրքական կառավարությունը հայտարարել էր զորակոչ և զինվորական ծառայությունից խուսափող յուրաքանչյուր ոք մահապատժի էր ենթարկվում:
- Ահմեդ էֆենդի, -փակված սենյակի պատուհանօց խոսում էր ձեռբակալվածը,-ըսա աղային ազատե ինձի , իրեն համար ուդ կշինեմ:
Եվ ահա կանգնած է 60-ամյա սպիտակահեր մազերով Մաթասարովի դռանը: Մարդը գիշերանոցը հագած պատշգամբում օղի է խմում:
-Ինչ կուզես, տղաս:
-Որբ եմ, ծնողներիս սպանել են: Եկա քրոջս փնտրելու բռնեցին: Հիմա ճիպոտներ են թրջել ինձ ծեծելու համար:
-Ի՞նչ կրնաս շինե:
-Ուդ կրնամ շինե:
-Իտալական վարպետների մեկ գործ ունիմ կոտրվել է, կարող ես նորոգել:
Դա բարձրարվեստի մի գործ էր: Փայտյա շքեղ զարդաքանդակներով ու պարսկական պատկերներով:
Երկու շաբաթ անց Նազարը ներկայացավ նրան: Բերել էր նորոգած տուփը: Ասես ձեռք չէր կպել:
-Աֆերիմ տղա: Ան ի՞նչ է,-ցույց տվեց դռան մոտ դրված փաթեթը:
-Նույնից երկու հատ ալ նորն եմ շինել:
-Էս հայը ապրելու իրավունք ունի,-զարմանքով ծոր տվեց պաշտոնյան ու 10 բանկնոտ ընծայեց:
1923 թվականին Նազարն իր քրոջ Սրբուհու հետ միասին հաջողվում է Հովակիմ Սարաֆյան անվան տակ ծպտված դուրս գալ թուրքական տիրապետության սահմանից ու մեկընդմիշտ բնակություն հաստատել Բեյրութում:
1946 թվականին վարպետ Նազարը առաջին իսկ քարավանի հետ ետ դարձավ հայրենիք:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets