ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.04.2015

Վարուժան Խաստուր. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՐԵԺ

Գոթական փառքի Բեռլին քաղաքում,
Փողոցների մեջ բանուկ ու մոլար,
Հայ վրիժառու մարտիկն էր քայլում,
Թալեաթին փնտրում համառ ու երկար:

Եվ Թեհլերյանին՝ այդ հային անվախ
Այստեղ էր բերել հետքը վրեժի,
Սակայն պահվել էր Թալեաթը ճիվաղ,
Քողարկել իրեն անվամբ ուրիշի:

Արդյոք ո՞վ պիտի ճանաչեր նրան,
Հայոց հարցն ինքը՝ արյամբ է լուծել,
Աշխարհում չկա արդեն Հայաստան,
Եվ խլյակներ են միայն մնացել:

Եվ այստեղ՝ խաղաղ ու մեծ Բեռլինում
Շքեղ օթոներ և կյանք ապահով,
Թեև հաճույք է անվերջ վայելում,
Բայց սրտում վախ կա՝ մաշող, ահավո՜ր...

Եվ մի օր բանուկ փողոցում հանկարծ
- Թալեա՛ թ,- շառաչեց մի ձայն մոլեգին,
Սարսափից շիկնած թալեաթին թվաց,
Թե Արարատն է որոտում ուժգին:

Ու նրա դեմքը երկյուղից շիկնեց,
Հայացքը դարձավ աղերսանք համակ,
Վախից դողում էր մարմինը անվերջ,
Փլվում էր միտքը ահի ոտքի տակ:
Բայց չտատանվեց ձեռքը հայդուկի,
Ճարճատեց զենքը, կայծակնեց խրոխտ,
Ընկավ արնախում հրեշը վայրի,
Իր իսկ արյան մեջ գալարվեց դիվոտ:
Հայ վրիժառու զարկից անբեկուն
Դուրս չի սպրդի ոչ մի մարդասպան,
Թեկուզ թաքնվի քառսուն գազ հորում,
Քաջի հարվածը կհասնի նրան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets