ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.04.2015

Վարուժան Խաստուրի «Մայրաքաղաներ Հայոց» շարքից. ՇԻՐԱԿԱՎԱՆ

Քարերի մեջ ծվարած և գրկի մեջ լեռների,
Քաղա՜ք հացի՝ սրտաբաց, ասպնջական և բարի։

Դու՝ ափամերձ, վեհադիր և երկնքին այնքա՜ ն մոտ,
Որ ցորենիդ ծիծաղում երազներ են արևոտ։

Ախուրյանն է քեզ բերում գուրգուրանքը ջրերի՝
Հագեցնելով ծարավը արևավակեզ քարերի։

Ջրաղացներ դղրդուն՝ կախված ձորի անդունդին,
Աղորիքներն են երգում արարումի մեղեդին։

Կտավհատի ծորաններ, ձիթհանքերի քրքջոց,

Տարածական, ծփծփուն հուռթի արտեր ոսկեզօծ։

Դեզեր կորեկ, վարսակի, հասկերի պար ու ցնծում,
Շտեմարաններ գրկաբաց և ամբարներ լեփ-լեցուն։

Անգամ Շարան շատակեր, որքա՜ն ուտի, չի՜ մաշի,
Շիրակի դաշտը փռված՝ նման հսկա՜ լավաշի։

Գլխին ամպեր՝ թև՜-թևի՝ քուլաներով այլուրոտ,
Օճորքներին ծխագույն՝ հացի ծաղիկ, հացի հո՜տ։

Եվ բոլորին սրտամոտ ու բոլորին հարազատ,
Սմբատ արքան քեզ օրհնեց, որ մենք լինենք հացառատ։

Ու կառուցվեց ապարանք սև քարերի գոհությամբ,
Լեռների մեջ հառնեցին գմբեթները սևաթամբ։

Մեծ պարիսպներ աժդահա՝ երիզներով սևազիստ
Եվ պսպղուն սև քարեր, քարագավիթ գահանիստ։

Սև հեծյալի պես ամրոց՝ հանդերձներով սև-սաթի,
Որ հաղթության առաքեց զորքը Աշոտ Երկաթի։

Բիլ-թավիշում աստղաբաց՝ լուսե հասկեր ոսկեգույն,
Թոնիրներում շիկացած՝ հացի հմայքը անհուն։

Շիրակավան քաղաքից բուրում էր միշտ հացի երգ,
Հացից աղոթք էր ծնվում, դառնում հացի տիեզերք։

Բայց այդ ամենը ցնդեց երազի պես ու անցավ,
Եվ պատարագը հացի դարձավ ցնորք մի անձկավ։

Սակայն ամեն սերմի հետ, Հայոց հողից հերկածին,
Ծլարձակում է նորեն մայրաքաղքը հացի։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets