ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.04.15

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ. Լուսինե Հայրապետյան «ԱՆՎԵՐՆԱԳԻՐ»


Նայում եմ ես լուռ անցած օրերին
Անցած պահերին և ճանապարհին,
Ոտնահերքեր են նկատում վրան
Ինչպես նկարչի կտավի վրա
Աշնանը դեղնած ու գունատ ծառից,
Մի դեղին տերև քիչ սոսափյունով ու դանդաղ-դանդաղ
Իջնում է գետին համր քայլերով:
Սակայն տերևի համր քայլերից
Օդում ոտնահետք չի մնում երբեք
Մինչդեռ մարդկային անիրավ կյանքում
Խոսքերն են նույնիսկ ՈՏՆԱՀԵՏՔ թողնում:
Հոգու մեջ, սրտի մի խոր անկյունում
Սակայն ահագին ժամանակ անցնում
Ու ոտնահետքն էլ քիչ-քիչ մաքրվում
Քշվում է քամուց,մարդկային սրտից
Զիջելով տեղը հարթ տարածության
Կամ սիրո,խղճի վեհ զգացումի:
Սիրելուց մինչև դավաճանություն
Կամ ավելի վատը երևի՝
Մարդկային սրտի վառ ատելության:
Վրեժի ցասման,ամպրոպի նման,
Ինչպես կայծակն է երկնքում փայլում
Եվ մի հարվածով ուժգին ու խորը
Տակնուվրա է անում ամենը:
Նույնիսկ հաստաբուն ու ամուր կաղնին
Որ մեծացել էր այդ իսկ ամպերի
Բերած անձրևի բնական ջրով:
Սնվել է ջրով,հասակ է առել
Արմատները խոր հողում է գցել:
Բայց դե ինչ ՜ արած,այդպես է կյանքը,
Ամեն մի նոր վերջ ունի նոր սկիզբ:
Եվ հավատացեք՜ կա հակառակը,
Ամեն նոր սկիզբ ունի իր վերջը:
Ոչինի հավերժ չէ այս կյանքում բնավ
Ոչ փողը այդքան սրտեր գրավող,
Ոչ իշխանությունն ու թագավորը:
Մի օր թագավոր, մի օր էլ ծառա
ԱՍՏԾՈ ստեղծածն է մարդ արարածը:
Այդ իսկ պատճառով անկախ պաշտոնից
Թագավոր լինել, թե մարդ հասարակ
Տեր Աստծու համար դա միևնույնն է:
Մարդը միշտ մնում է մարդ:
Բայց լավ է ասված միշտ մարդ մնալը
Սակայն քչերն են ունալ այդ գործին,
Աշխարհում այս մեծ ու բազմատաղանդ
Մարդուց առավել դեռ չկա ոչինչ:
Մարդկային սիրո,հարգանքի,ցավի,
Լացի, արցունքի և ուրախ պահի
Անխելք քայլերի խելառ թնդյունով,
Երիտասարդի վառվող ավյունով,
Գտնել այնպիսի մեկին հիրավի,
Որից հեռանալ չկարողանաս
Աչքերին նայես ու երջանկանաս,
Իմաստով լցվի կյանքիդ վայրկյանը
Նրա անունի ամեն մի տառը
Ասելուց անգամ դու փշաքաղվես
Հոգուդ մեջ արդյոք կզգաս սեր բառը,
Որը միայն զգալն է դժվար:
Զգալ է պետք այն եթե իրոք կա.
Իսկ եթե չկա,լոկ պատրանք է այն.
Ավելի լավ է դա էլ չլինի:
Երևի խոսքս մի քիչ երկարեց,
Քայլեցի կյանքի տարբեր փուլերով
Ոչինչ դե կյանքը անակնկալ է,
Լցված տարօրինակ ու վառ գույներով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets