ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.04.15

ՀՕՐՍ ԱՅՆԹԱՊԸ

Այնթապ (այժմ կոչվում է Գազիանթեպ (թուրք.՝ Gaziantep), քաղաք Թուրքիայի հարավում, Գազիանթեպ վիլայեթի կենտրոնը։ 853000 բնակիչ (2007)։ Ըստ բնակչության Թուրքիայի վեցերորդ քաղաքն է։ Ինչպես քաղաքը, այնպես էլ նահանգը պարզապես կոչում են Այնթապ։
1915 թվականին թուրք ջարդարարները տեղահան արեցին Այնթապի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ-Զորի անապատը։ Թուրքիայի պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաքը։ Թուրքերը նորից հարձակվեցին Այնթապի վրա։ Հայերը 314 օր (1920 թվականիի ապրիլի 1-ից մինչև 1921 թվականիի փետրվարի 8) հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ։ Սակայն ֆրանսիացիները լքեցին հայերին և հեռացան Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Այնթապի հայերը տարագիր եղան և բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets