ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.04.15

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարդան Միլիտոսյան

Վարդան Իշխանի Միլիտոսյան (հունիսի 8, 1950, Լենինական - ապրիլի 29, 2015, Գյումրի ) - հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ (1976)։

Գյումրիում ծանրամարտը յուրահատուկ մարզաձև է: Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում ու օլիմպիական խաղերում գյումրեցի
ծանրորդները միշտ փայլել են լավագույն ցուցանիշներով և այդ ավանդույթները շարունակվում են մինչ օրս:
Սակայն այս օրերին հայկական ծանրամարտը սոսկալի կորուստ ունեցավ. 65 տարին դեռ չբոլորած կյանքից հեռացավ մեծանուն ծանրորդ, 1976, 1978թթ. Եվրոպայի չոմպիոն, 1976, 1978թթ. աշխարհի արծաթե մեդալակիր, 1976թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանը:
1980 թվականին Միլիոստյանը դադարեցնում է կարիերան և անցնում մարզչական գործունեության: Նա երկար տարիներ մարզիչ է եղել Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում: Աշխատանքին զուգահեռ, մարզիկը նաև սեփական մեքենայով կատարում էր ուղևորափոխադրումներ՝ Գյումրիից Ռուսաստանի Դաշնություն:
Վարդան Միլիտոսյանը վերջին տարիներին քաղցկեղով հիվանդ էր: Նրա մահը խոր վիշտ է ամբողջ Գյումրու և մարզաշխարհի համար: Մեծանուն բռնցքամարտիկ, Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանն ընկերոջ մահվան մասին մեծ ցավով է խոսում.
«Նա Գյումրի քաղաքի առաջին ծիծեռնակն էր, որ կարողացավ օլիմպիական բարձունքի հասնել: Նա հասարակ մարդ չէր, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ էր, ում սանը՝ Իսրայել Միլիտոսյանը օլիմպիական յոթ մեդալ բերեց»:
Վարդան Միլիտոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 1-ին:

1 комментарий:

  1. ANIMAST HODVAC EQ GREL VERJIN TARIN QAXCKEXOV HIVAND ER DU GIDES VOR TENC APUSHUTYUN ES GREL

    ОтветитьУдалить

Blogger Widgets