ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Գրիգոր Արզումանյան

Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան (ապրիլի 22, 1919, Կավարտ (Ղափան քաղաքի շրջագծի մեջ) - 1976, նոյեմբերի 28, Երևան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ Բաքվում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, 1942 թվականին՝ Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելով բանակից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում (1946-1948)։ 1948-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, 1952-1953 թվականներին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1953-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, 1954-
1956 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1956-1959 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ 1960-1965 թվականներին Գրիգոր Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել ԽՄԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ 1965-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ Եղել է ԽՍՀՄ VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և ՀԽՍՀ IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ 1955-1962 թվականներին և 1966 թվականից, բյուրոյի անդամ 1965 թվականից։




Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets