ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.05.2015

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԸՆԴԵՄ ՀՈԳԵՎՈՐ ԽԱՎԱՐԻ...»

ԸՆԴԵՄ ՀՈԳԵՎՈՐ ԽԱՎԱՐԻ...

Երկնամերձ ծաղկեցին կտավները,
Ամուլ չէ վրձինը նկարչի, 
Անխոս բարբառում են նկարները, 
Ընդեմ հոգևոր խավարի: 
Գույների թռիչքը ղողանջեց, 
Խայտալով սրտում բերկրանքի, 
Ծովերում ալիքն էլ հորանջեց 
Ու ձուլվեց գույների խայտանքին: 
Գույների կախարդը հրդեհեց, 
Վրձինը կտավի շուրթերին, 
Եվ հոգու նախշերը քանդակեց 
Երկնքի կապույտ մույթերին: 
Գույների կախարդը հրդեհեց,
Վրձինը կտավի շուրթերին
Եվ հոգու նախշերը քանդակեց
Երկնքի կապույտ մույթերին:
Ժայռապատկերների քրմապետ,
Ժամանակներդ մնացին հետ,
Ներկապնակդ ժայռին հառած,
Քամահրեցիր մահին հարբած,
Ծրարեցիր մահին հարբած:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets