ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Էդուարդ Իսաբեկյան

Էդուարդ Իսաբեկյան (նոյեմբերի 8, 1914, Իգդիր - Օգոստոսի 17, 2007, Աշտարակ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում) - ՀՀ ժողովրդական նկարիչ։

Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ Հայրը՝ Հմայակը, զբաղվում էր հողագործությամբ և առևտրով, մայրը տնային տնտեսուհի էր։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։
2005 թվականից բնակվել է Աշտարակում։ Մահացել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։
Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրոթյուններ, հոդվածներ մենագրություններ։
Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար (այստեղ են գտնվում Իսաբեկյանի աշխատանքներից 121-ը)։ Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։
Էդուարդ Իսաբեկյանը ցմահ ընտրվել է «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահ։
Երևանի քաղաքապետարանը Էդուարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծել նրա աշխատանքների մշտական ցուցադրության սրահ։
1927-1931թթ. սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար
1935-1941թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիների հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։
Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձևավորումներ։ Էդուարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը հումանիզմն ու խորը հայրենասիրությունն է, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945
Իսաբեկյանը Հայաստանի Հանրապետությունում եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը։ Նրա արվեստի հիմքը ազգի անցյալն ու ապագան են, ժողովրդի խրոխտ կեցվածքն ու հիացական ներուժն են։ Նրա թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են։ «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Հայաստանի Ազգային գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ։
Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964)։ Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944
Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962
Գեղանկարչական հագեցվածությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), «Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966)։ Լայն ճանաչում են գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (1952) և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի նկարազարդումները։ Հեղինակ է գծանկարների, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆիկական շարքերի։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets