ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Էդվարդ Միրզոյան

Կոմ­պո­զի­տոր, ման­կա­վարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ 
Էդ­վարդ Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին բնո­րոշ են նոր 
ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը, կեր­պար­նե­րի հո­գե­բա­նա­կան խո­րու­թյու­նը, 
դրա­մա­տի­կա­կա­նի ու քնա­րա­կա­նի օր­գա­նա­կան հա­մադ­րու­մը:

Էդ­վարդ Միր­զո­յա­նը 1941 թ-ին ավար­տել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան բա­ժի­նը, 1946–48 թթ-ին կա­տա­րե­լա­գործ­վել Մոսկ­վա­յի Հայ մշա­կույ­թի տան երաժշ­տա­կան ստու­դի­ա­յում: 1948 թ-ից դա­սա­վան­դում է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յում (1965 թ-ից՝ պրո­ֆե­սոր): 
Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում առանձ­նա­նում են Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Եղի­շե Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը («Ասում են, թե...», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբեր­գը: Ընդգծ­ված դի­նա­մի­կա­յով աչ­քի են ընկ­նում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար) գոր­ծե­րը: Կոմ­պո­զի­տո­րի Լա­րա­յին կվար­տե­տը հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան ու­շա­գրավ եր­կե­րից է: Հայ­րե­նա­սի­րա­կան շնչով են տո­գոր­ված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կան­տատ­ներ: Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշ­տու­թյան նվա­ճում­նե­րից են Թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը, Սիմ­ֆո­նի­ան՝ լա­րա­յին նվա­գա­խմբի և լի­տավր­նե­րի հա­մար: Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պո­եմ՝ դաշ­նա­մու­րի, Պո­եմ-էպի­տա­ֆիա՝ կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար, և այլ գոր­ծեր:
Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան` «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վա­վե­րագ­րա­կան` «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բո­լո­րը՝ Հայ­ֆիլմ): 
Միրզոյանի աշա­կերտ­նե­րից են կոմ­պո­զի­տոր­ներ Ջի­վան Տեր-Թա­դև­ո­սյա­նը, Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը, Ավետ Տեր­տե­րյա­նը, Խա­չա­տուր Ավե­տի­սյա­նը, Ռո­բերտ Ամիր­խա­նյա­նը և ու­րիշ­ներ: 
1956–91 թթ-ին եղել է Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի մի­ու­թյան վար­չու­թյան (1994 թ-ից՝ պատ­վա­վոր), 1977 թ-ից՝ Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյան հիմ­նադ­րա­մի (2009 թ-ից՝ պատ­վա­վոր) նա­խա­գահ:
Միր­զո­յա­նը պար­գև­ատր­վել է «Կի­րիլ և Մե­ֆո­դի» (1971 թ., Բուլ­ղա­րիա), Հայ եկե­ղե­ցու Սուրբ Սա­հակ-Սուրբ Մես­րոպի, ՀՀ Սուրբ Մես­րոպ Մաշ­տոցի (եր­կուսն էլ՝ 2001 թ.), «Պետ­րոս Մեծ» (2005 թ., Գեր­մա­նիա) շքան­շան­նե­րով, ՀՀ Մով­սես Խո­րե­նա­ցու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոս­կե (2006 թ.), Լե­ո­նար­դո դա Վին­չիի ան­վան մի­ջազ­գա­յին (2006 թ.), «Եկա­տե­րի­նա II» (2006 թ., ՌԴ) մե­դալ­նե­րով, ար­ժա­նա­ցել ՀԽՍՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան Արամ Խա­չա­տրյա­նի ան­վան մրցա­նա­կի (1988 թ.):
Էդ­վարդ Միր­զո­յա­նի հայ­րը՝ ՀԽՍՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Մի­քա­յել Միր­զա­յա­նը (1888 թ., Թիֆ­լիս – 1958 թ., Երև­ան), կոմ­պո­զի­տոր, խմբա­վար, ման­կա­վարժ է: 1908 թ-ին ավար­տել է Թիֆ­լի­սի Ներ­սի­սյան դպրո­ցը, 1921 թ-ին՝ կոն­սեր­վա­տո­րի­ան: Գրել է հիմ­նա­կա­նում կա­մե­րա­յին գոր­ծեր, խմբեր­գեր, ռո­մանս­ներ, ման­կա­կան օպե­րա­յին պատ­կեր­ներ, եր­գեր («Տո­նա­ծառ ջան, տո­նա­ծառ», «Ծի­տի­կի եր­գը» և այլն):







Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets