ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.05.2015

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հայրիկ Մուրադյան

Հայրիկ Մանուկի Մուրադյան (1905, մայիսի 3, Ջնուկ, Վանի նահանգի Շատախի
գավառ -
1999, դեկտեմբերի 22, Երևան), հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ։

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» էր դրել՝ «թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը և ասել․ «թող ֆիդայի դառնա»։ Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։
Վանում եղած տարիներին սովորել է Վանի դպրոցում։ Նրա ուսուցիչները՝ Բարունակ Կապուտիկյանը, աշխարհագրագետ Մատիր Խերանյանը, երգեցողության դասատու պարոն Սենեքերիմը և այլք եղել են մեծ հայրենասերներ, և Հայրիկը նաև նրանցից է սովորել հայրենի երգն ու բանահյուսությունը։



1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, հարկադրաբար լքեցին իրենց տները։ Սոված ու հուսահատ՝ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան)։ Այնուհետև վերադարձել ՝ Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։
1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատում Վերին Արտաշատում։
Սկզբում պատանին աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանում նա շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սևակի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ։
Հետագա տարիներին Հայրիկ Մուրադյանն ապրեց Խորհրդային Հայաստանում։ Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ։ Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ։ Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթացել և շփվեց է նաև տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել և գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր։
1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվեց բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։
Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալներով։
1965թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։
Հայրիկ Մուրադյանը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում։



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets