ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.05.2015

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ. «Սուրոն...»

հեղ.՝ ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ 

Սուրոյի համար ինքը միշտ պատանի էր՝ սիրահարված էն զմրուխտե աչքերով աղջկան, որի մետաքսի պես մաշկը չէր մոռանում (ձեռքը մի անգամ բռնել էր ավտոբուսից իջնելիս)... Սուրոն մենակ էր, տունը լիքն էր ընտանիքը մեծ էր, բայց Սուրոն մենակ էր ...Առաջին կինը աչքը դուրս էր՝ բաժանվեցին, երկրորդն էլ՝ եկած օրից ամոթխած էր, չխոսկան, առանց հումորի ու Սուրոն փակվեց ինքն իր աշխարհում, մտքում նկարեց պատկերը զմրուխտե աչքերով աղջկա, որ մինչև կյանքի վերջ մտքից չհանի... Ու մնաց ինքն իր աշխարհի հետ, զմրուխտե աչքերով աղջկա նուրբ ծիծաղի հետ: Նրա քնքուշ ձայնն ականջներում, պատկերն՝ աչքերի մեջ, ամեն օր Սուրոն գնում էր աշխատանքի ու չէր հասկանում ինչու՞ աշխատանքի գնալիս ճանապարհը կարճ է տևում, իսկ տուն տանող ճանապարհը երկար՝ անասելի երկար... Սուրոն այդպես էլ չզգաց երջանկության համը: Երջանկությունն սկսվում ու ավարտվում էր երեխաների աղմուկի մեջ, բայց կար ժամանակ, երբ Սուրոն.... պատանի էր ու երջանիկ... Սուրոն սիրում էր, բայց.... զմրուխտե աչքերով աղջիկն էլ չկար, դրա համար էլ Սուրոյին թվաց թե սիրում է ամոթխած, չխոսկան, առանց հումորի հարևանի աղջկան ու ամուսնացավ... Ամուսնությունից մի քանի ամիս անց Սուրոն զգաց, որ ամոթխած, չխոսկան ու հումորից զուրկ կինը իրեն օտար է, ինչպես.... ինչպես բոլորը, բացի զմրուխտե աչքերով էն հրաշքը: Ու մի օր, իր համար էլ անսպասելի, երբ երկար թափառում էր տան շուրջը, որպեսզի մի քիչ ուշ տուն գնա,հանդիպեց Նրան... ու թվաց, որ աշխարհը, մարդիկ, ծառերը, շենքերը գունավորվեցին, Սուրոյի աշխարհը լուսավորվեց... Այդ օրը ամոթխած, չխոսկան ու հումորից զուրկ կինն էլ չհասկացավ թե այդ ի՞նչ քնքշությամբ էր Սուրոն համբուրում իրեն... Սուրոն երջանիկ էր, վերադարձրել էին պատանեկությունը, վերադարձել էր զմրուխտե աչքերով, զրնգուն ծիծաղով, քնքուշ այն աղջիկը, ու երբ արդեն մի քայլ էր մնում, որ գրկի իր կորցրածը... դրախտահավքի նման ձեռքից թռավ ու անէացավ էն հրաշքը, Սուրոն երազի մեջ ճչաց ու արթնացավ... այդ օրը երկար էր քնել, մի քիչ էլ ու կուշանար աշխատանքից, սկսեց հագնվել...

1 комментарий:

  1. հրաշալի, մի շնչում կարդացվող, իր ողջ խորությամբ հանդերձ շատ թեթև ու հանգիստ գրված պատմվածք է... կեցցես քույրիկս... :*

    ОтветитьУдалить

Blogger Widgets