ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.05.15

ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԸ...

Կամսարականները Աշտարակում Ամենահին և ամենամեծ ընտանիքը եղել է Շահ Ազիզ կոչված Կամսարականների գերդաստանը, որը եկել է Շիրակից և վերաբնակվել Աշտարակում։ Շահազիզենց տան ավանդությունը պատմում է Անիից դուրս գալու և վերջապես Աշտարակում վերաբնակվելու պատմությունը։ Այդ գերդաստանի տոհմապետը ասում է, որ եղել է Ներսեհ Կամսարականը, Անին ավերելուց և անմարդաբնակ դառնալուց հետո դուրս է եկել գերդաստանով և բնակվել Մարմարշեն գյուղում, որից հետո փոխադրվել է Սևանի Գոմաձորը և բնակվել այնտեղ երկար ժամանակ։ Կամսրականի գերդատանը որոնել է այնպիսի մի բնակավայր, որտեղ անվտանգ է և ամուր։ Որոշ ժամանակ հետո նրանք գաղթել են Գոմաձորը և հաստատվել են Եղվարդ գյուղում։ Թեև Եղվարդը ընդհարձակ, արգավանդ հողերով հարուս էր և բավարարել էր նրանց տնտեսական պահանջներին, բայց չբավարարեց Եղվարդի դաշտային դիրքը։ Քանի որ Կամսարականները ունեին զառմական մեծ պոտենցիալ նրանց չէր բավարարում Եղվարդի աշխարհագրական դիրքը, քանի որ այն խոցելի էր իր բոլոր 4 կողմերով։ Այդ պատճառով նրանք այտեղից ընդմիշտ հեռացան և ցանկացան գալ Աշտարակ և բնակվել Քասախի ափին։ Սակայն աշտարակցիները վախեցան, որ նրանք շատ և ուժեղ մարդիկ էին և մտածեցին, որ կարող են տիրել իրենց ամենալավ հողերին և իշխել բոլոր աշտարակցիներին։ Այդ պատճառով բոլոր աշտարակցիները դուրս եկան նրանց դեմ և արգելեցին նրանց, որպեսզի նրանք չմտնեն իրենց գյուղ։ Կամսարականները չցանկանալով ընդհարվել աշտարակցիների հետ հաստատվեցին Քասախ գետի ձախ ափին։ Սուրբ Սարգիս սարավանդի մոտ նրանք կառուցում են գոմեր, տներ, ջրաղացներ, ճանապարհներ, մատուռներ։ Սուրբ Սարգսի մոտ դեռևս երևում են գերեզմանատներ հասարակ տապանաքարերով, որոնք թուլ չեն տալիս որոշել նրանց գոյատևելու ժամանակաշրջանը։ Սուրբ Սարգսի սարավանդի մոտ Կամսարակաները բնակությունը հաստատելու ժամանակ Մնացականը և Տեր Պետրոսը արդեն վախճանված են եղել և գերդաստանի ներկայացուցիչները եղել են նրանց ժառանգները։ Կամսարականների մասին ավանդույթներ[խմբագրել] Մնացականի որդի, Մարգարե և Տեր Պետրոսի որդի Թորոսը դարձան այս տոհմի ներկայացուցիչները։ Գերդաստանի ներկայացուցիչներն ունեին 200-ից ավել ծառա։ Գերդաստանի մի շարք ներկայացուցիչները տեսնելով որ աշտարակցիները չեն թողնում մտնել գյուղ և պատսպարվել բերդում, իսկ օրեցօր վտանգը սաստկանում էր, ինչպես այդ ժամանակներում պատմությունից հիշատակվում է կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերի ընդհանրումները։ Այս հիշյալ գերդաստանի 2 ներկայացուցիչները որոշում են ձեռք բերել քաղաքական դիրք։ Այդ իսկ պատճառով Մարգարը գնում է Թավրիզ և ծառայության անցնում հայտնի թուրքմեն առաջնորդ Ջհան շահի մոտ։ Թորոսը մեկնում է Երևան և ծառայության անցնում հայոց պատմությունից մեզ հայտնի քաղաքական գործիչ Յաղուբ բեկի մոտ։ Ըստ ավանդության, Մարգարը անցնելով ծառայության Ջհան շահի մոտ, նրան ծառայում է ամենայն հավատարմությամբ և անգամ նրան կոչում են շահ Ազիզ (շահի հավատարիմ ծառա)։ Իսկ Թորոսը Յաղուբ բեկի մոտ ծառայում է նույնպես հավատարմությամբ և սպանում Խան ղուլի տիտղոսը (Խանի (Յաղուբ) հավատարիմ ծառա)։ Եվ այդ պատճառով Մարգարի ժառանգները կոչվեցին Շահազիզենք, իսկ Թորոսի ժառանգները կոչվեցին Խանղուլենք։ Այս տոհմերց դուրս եկան հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Ներսես Ե Աշտարակեցին և այլք։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets