ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.05.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Երվանդ Լալայան

Երվանդ Ալեքսանդրի Լալայան (1864, հունվարի 8 (դեկտեմբերի 27), Ալեքսանդրապոլ - 1931, փետրվարի 24, Երևան), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ։

1885-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ 1894-ին, ավարտելով ինժեներական համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-97-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։ Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճաոյան, Լեո, Լ. Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896-ին)։
1900-ի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունը։ Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921-ին Թիֆլիսից փոխադրվեց Երևան։ Լալայանը դարձավ թանգարանի առաջին վարիչը։ «Ազգագրական հանդես»–ում պարբերաբար լույս են տեսնում նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանականշրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901 - 16) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ։ Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»–ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյոաության» (3 հհ., 1914 - 15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ։ Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Աբովյան)։
Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն։ Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում։ Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լալայանը հրատարակել է Վայոց Ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով։ Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ։ Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի։ Ֆրանսերենից և ռւսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (Ժ. Սանդ, Մոփեր ևն)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets