ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.05.2015

ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ...

ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ.
Այսօր, քո դպրոցական վերջին օրվա վերջին դասն է: Վաղը՝ դու այլեւս դպրոցական չես: Մտնելու ես մեծ աշխարհ, մեծ շրջապատ, ու, որ հանդիպելու ես տարբեր գույնի եւ տարբեր երանգի մարդկանց: Շփվելու ես՝ հասակ ես առնելու գիտուններից ու նվազելու ես անգետի հետ շփվելուց: Բայց ով էլ որ դու լինես, ում հետ էլ հարաբերություններ ու կապեր հաստատես՝ քո կյանքի մնացած ճանապարհին, միայն մի բան ՀԻՇԻ՛Ր. «Դու կոչված ես արարելու, եւ ոչ քանդելու», դու՛ պիտի շարունակես պապիդ ու հայրիկիդ կիսատը...
Դու ես, որ դառնալու ես քո երկրի տերն ու ապավենը... Ով էլ լինես՝ լինես պատանի, թե պարմանի միեւնույնն է, քո երկրի միակ հույսն ու վստահությունն ես... Երբեք մի թող երկիրդ ու ապահովություն գտի օտարի հողում: Այնտեղ հաստատ քեզ ոչ ոք չի սիրի՝ նույնիսկ հողը որի վրա պիտի կանգնես: Քո երկրում ես դու ապահով ու վստահ, քո հողն է, որ քո կարիքն ունի... դու ես, որ պիտի ծառ տնկես ու տուն կառուցես... ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐ պարգեւես...
Սիրելի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. 
Քեզ էլ երբեք նման տողեր չեմ գրելու... Միայն խնդրում եմ, թեկուզ ինքդ քո մեջ՝ ԵՐԴՎԻ՛Ր, որ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ, ինչպես քո հարազատ ԾՆՈՂԻՆ, երբեք մենակ, անօգնական ու հուսալքված չես թողնի...
Վաղվանից միասին ենք լինելու այս մեծ ու լայնարձակ աշխարհում...
Ուր էլ, որ լինես, ում հետ էլ, որ «ԳՐՈՀԻ» գնաս, ՀԻՇԻ՛Ր... «ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՈՐ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ...»: Տու՛ր նրան եւ ապրիր նրա մեջ ու նրա հետ,եւ դու կլինես աշխարհում այն ՀԱՅՐԵՆԱՏԵՐԸ, ով երբեք ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ չի դառնա: 
Ասածս պայմաններն անելուց հետո...
Քեզ՝ բարի երթ ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets