ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.05.15

Հայկ Մխոյանի շքեղ հաղթարշավը երգի միջազգային փառատոններում...

Հակոբ Սրապյան 

Կոմիտաս՝ հայ երգի անլռելի զանգակատուն, հայ երգի մոգ ու մոգպետ, որի հանճարի առաջ 20-րդ դարասկզբին խոնարհվեց քաղաքակիրթ Եվրոպան: Մեկ դար է անցել այդ ժամանակներից, և կոմիտասյան երգի ղողանջներից մի տեսակ խորթացել ենք ազգովի: Խորթացե՞լ ենք, թե՞ խորթացրել ու շարունակում են խորթացնել նաև այսօր... Այսուհանդերձ, բարեբախտություն պիտի համարենք, որ մեզանում, թեկուզև սակավաթիվ, բայց կան Կոմիտասապաշտ երգիչ կատարողներ, ովքեր առմիշտ բաբախուն են պահում հայ ազգապահ երգի զարկերակը, պաշտում մեծն Վարդապետին՝ իրենց երգացանկը հարստացնելով նրա սքանչելի երգերի մարգարտաշարով: Այդպիսի ազգային ու պայծառ երգիչների առաջին շարքում է Հայկ Մխոյանը, որին, թերևս, ավելի լավ գիտեն միջազգային փառատոնների կազմակերպիչներն ու այլազգի երգարվեստի սիրահարները, քան բուն մայր հայրենիքում: Ցավոք, այսպես է մեզանում՝ գնա, կայացիր դրսերում, հետո նոր միայն ճանաչում կունենաս նաև այստեղ: Տխուր է, ամշուշտ, որ այսպիսին է մեր իրականությունը:
Բայց կոչումով արվեստագետի համար դա՛ էլ խնդիր չէ: Ինքս քաջատեղյակ եմ Հայկ Մխոյանի և՛ երգարվեստին, և՛ նրա անցած փառահեղ ճանապարհին ու միջազգային մրցույթներում նրա արձանագրած նվաճումներին: Ուստի վերհիշեմ. անցած տարի ճիշտ այս օրերին էր, երբ նա հրավեր ստացավ մասնակցելու Բուլղարիայի Վառնա քաղաքում կայանալիք «Ծով և հիշողություն» երգի միջացգային մրցույթ-փառատոնին և նվաճեց գլխավոր մրցանակը: Այնուհետև մեր տաղանդաշատ երգիչը հրավերքներ ստացավ Իսպանիայից, Իտալիայից, Չինաստանից, ԱՄՆ- ից... Բայց... Բայց որքան էլ զարմանալի՝ իր երկրին ու ժողովրդին փառք ու պատիվ բերած երիտասարդ երգչին սատարող չեղան ոչ համապատասխան, ոչ Սփյուռքի նախարարությունները, ոչ էլ իսկապես արվեստը գնահատող որևե մեծահարուտ-բարերար, սուտ երգիչների փոխարեն, բռնեց նրա ձեռքը, և Հայկը չկարողացավ ներկայանալ հիշյալ երկրներում կայանալիք մրցույթներին... Ամեն դեպքում, հզոր կամքի տեր ու անօրինակ աշխատասիրությամբ օժտված երգիչը, որքան էլ դառնացած, չտկարացավ հոգեպես, չերկնչեց դժվարություններից և շարունակեց համերգային իր գործունեությունը հարազատ միջավայրում՝ իրեն տրամադրելով նոր ու առավել բարձր նվաճումների: Եվ ահա վերջերս կրկնակի հրավերք նույն Բուլղարիայից. Վելիկո Տառնեվո քաղաքում «Euro Folk 2015» մրցույթ-փառատոն, որին մասնակցում են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանից միակ հրավիրյալ ներայացուցիչը Հայկ Մխոյանն էր: Փառատոնի առաջին օրը նա խստապահանջ ժյուրիին ու բազմահազարանոց ունկնդրին ներկայացավ Կոմիտասի «Կռունկ»,«Դլեյաման» և Մուրադ Մշեցու «Դե զարկեք», իսկ երկրորդ օրը՝ Կոմիտասի «Հորովել» և Մուրադ Մշեցու «Ազատության գինը» երգերի փառահեղ կատարումներով: Արդյունքում՝ ոսկե մեդալ, հաղթողի դափնեպսակ, օվացիաններ... Նույն օրը կայացավ նաև հերթական՝«Ժամանակի ձայներ՝» նախորդի հետ բոլորովին կապ չունեցող մրցույթ-փառատոնը: Մայիսի 9-ին Հայկ Մխոյանի կատարմամբ կրկին բուրվառեց Կոմիտասյան երգը՝ «Հորովելը», 10-ի առավոտյան Հայկ Մխոյանը այդ հյուրընկալ երկրի լեզվով կատարեց «Բուլղարիա, դու իմ միակն ես» երգը՝ կրկին նվաճելով նաև այս փառատոնի առաջին՝«Ոսկե մեդալ» և «Գրան պրի» մրցանակները: Սա արդեն աննախադեպ երևույթ էր ոչ միայն մեզանում: Հիացած էր ոչ միայն հանդիսատեսը, այլև ժյուրիի ողջ անձնակազմը: -Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի երգիչ, որ այդպես բարձր արվեստով ու ասպետորեն ներկայացրիք և հայկական սկանչելի երգը, և Ձեր երգի հանճարին՝ Կոմիտաս անունով, որին չեինք ճանաչում առ այսօր,-ասել է ժյուրիի նախագահը՝ շնորհավորելով ու երախտագիտություն հայտնելով տաղանդավոր հայ երգչին: Նշենք, որ Հայկ Մխոյանը իր բոլոր ելույթների ժամանակ իր ուսերին փառավորել էր Հայոց Եռագույն դրոշը, իսկ կուրծքը զարդարել Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկով, ներկայացրել Կոմիտասին, նրա ողբերգությունը՝ որպես հետևանք թուրք երկրի եղեռնագործության: Խոստովանենք, որ սա արդեն ավելին է, քան, թերևս, այդ հնչեղ մրցույթներին մասնակցելը, որովհետև փառատոնների ժամանակ հնչեցնելու կոչված է միմիայն երգը և ոչ ավելին: Դա պարզապես անթույլատրելի է: Հայկի ցեղասպանության մասին խոսքից հետո, միջազգային բեմից հենց իրենք՝ բուլղարացիները հնչեցրին «ցեղասպանություն» տերմինը եղեռնի 100-ամյակի նշման օրերին, բառ, որից սարսափում են թուրքերը և թշնամանում այդ բառն արտաբերողի հանդեպ: Դե ինչ, այսքանից հետո սքանչանանք մեր սիրելի երգչով, նրանով հպարտանանք ազգովի և շնորհավորենք իրեն ու ինքներս մեզ, որովհետև Հայկ Մխոյանի հաղթանակները, ի վերջո, ազգային հաղթանակներ են, որպիսիք հաճախ չէ, որ մենք ունենում ենք:







Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets