ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.05.15

ՎԱՐԴԱՆԸ, ՄԵ´Ր ՎԱՐԴԱՆԸ, ՄԵՐ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՆԱՀԱՊԵՏԸ

հեղ.՝ Արա Նախշքարյան

Երկու օր է ինչ խոսում են թե մահացել է աշխարհահռչակ մարզիկը՝ Վարդան Միլիտոսյանը: 
Երկու օր... 
Հավատացե´ք, որ հիմա ամբողջ աշխարհը պիտի այս լուրը լսելով սգար, ցնցվեր:
Քանի˜, քանի անգամ էր այս դյուցազնը մեր ու մեր երկրի պատիվը պահել: Քանի˜, քանի անգամ էր իր ախոյաններին սարսափի մեջ պահել: Անունն անգամ ամեն ինչ ասում էր... երբ հայտավորվում էին երկրների մասնակիցները:
Վստահ եմ օտարազգի ցանկացած մարզիկի, թեկուզ մատը փուշ մտնելը արդեն էնքան կխոսեին, որ կսկսեր տիզի նման մտնել մաշկերիս տակ ու աննկատ ծծեր արյուններս: Շումախերը հիվանդացավ... ամբողջ աշխարհի հեռուստառադիո ընկերությունները պարզապես արդեն իրենց համար սենսացիոն լուր էին դարձրել ամեն անգամ խոսելով թե. Շումախերին տարան, Շումախերին բերին, արյունը փոխեցին, սրսկեցին, հաց կերակրեցին, շորերը փոխեցին, սկսեց խոսել, լաց եղավ եւ այլն եւ այլն...
Այսօր հողին կհանձնենք մեր լավագույններից մեկին... Նշում եմ, լավագույններից մեկին: Մենք դրանից կամ արդեն չունենք, կամ հաշվվում են մատների վրա...
Ափսոս, սիրելի Վարպետ... հազար ափսոս... 
Տեսակիդ կորուստը հարված է ՀԱՅԻՍ բախտի ճակատին...
Դու այսօր քո տան մեջ ես, շրջապատված՝ հարազատներով ու ընկերներով, քո ամեն ելույթին սպասող ու ծանրաձողը գլխիդ վերեւում պահելու պահին քո համար աղոթող երկրպագուներով...
Ու՞ր է կառավարական մոտեցումը, ինչու էսպես աննկատ ես հեռանում մեզանից... Նեղացած ես, գիտեմ, բայց դու, դու´ ես, Վարդա´ն, անկոտրում, կամքի ուժեղ դրսեւորմամբ եւ տղամարդկային վճռակամությամբ:
Նեղացած ես, ՎԱՐՊԵ´Տ... Գիտեմ, գիտեմ, որ նեղացած ես: Երկրից, չէ˜... երկրից չես նեղացել, նեղացել ես անտարբերությունից... 
Հիշում եմ, ամեն անգամ երբ Գյումրի-Երեւան, կամ հակառակ երթուղով ինձ սեփական մեքենայովդ տեղափոխում էիր... ինչքան էիր պատմում, որ սուտ է, որ թերի է, որ կիսատ է, որ լիքը գործ կա անելու...
... Էհ... խոսելու, պատմելու, գրելու շատ բան կա... ցավը խեղդում է...
Գնացիր ու մեզ միայն վառ հուշեր թողեցիր, իմ լավ ընկեր, իմ մեծ ընկեր, իմ երկրի հպարտություն... Օլիմպիական ու աշխարհի խաղերի իմ բազմակի չեմպիոն...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ´Ն ՔԵԶ, ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏ, ՔԵԶ ՓԱՌՔ ՈՒ ՊՍԱԿ...

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵԼ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ. https://www.youtube.com/watch?v=r02WcFjyAYo

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets