ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.06.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Խնկո Ապեր

Մանկակագիր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Խնկո Ապոր ստեղծագործություններն ունեն ճանաչողական մեծ արժեք և հարստացնում են մանուկների գիտելիքներն ու ընդլայնում աշխարհընկալումը: Նա մեծ վարպետությամբ օգտագործել է ժողովրդական խոսակցական լեզուն ու բարբառը:

Խնկո Ապերը (իսկական անուն-ազգանունը՝ Աթաբեկ Խնկոյան) կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում: Գրչակից ընկերներն այնքան են սիրել Խնկոյանին, որ 1918թ-ին նրան կնքել են մտերմիկ` Խնկո Ապեր անվամբ:
1890–1910թթ-ին եղել է ուսուցիչ: 1911թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում, աշխատակցել է «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1920-ական թվականների սկզբին Խնկո Ապերը վերադարձել է Հայաստան, զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: Գրել է բանաստեղծությու ններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: «Բանաստեղծական փորձեր» առաջին ժողովածուն լույս է տեսել 1890թ-ին: Խնկո Ապերը շուրջ 120 (նաև թարգմանական) գրքերի հեղինակ է:
Առավել հայտնի են «Աղվեսն ու արջը», «Գող մաքին», «Առակներ», «Բանաստեղծություններ», «Մրգաստան», «Գայլն ու գառը», «Մկների ժողովը», «Հեքիաթներ ու պատմվածքներ» ժողովածուները: Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսևորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը և մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաև «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը») սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Նա նաև հմուտ թարգմանիչ էր: Բարձր արվեստով, կենդանի ու հյութեղ լեզվով է թարգմանել կամ փոխադրել ռուս առակագիր Իվան Կռիլովի գործերից, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծություններից, Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան», ռուսական ժողովրդական «Ոսկե ձվիկը», «Պապն ու շաղգամը» հեքիաթները:
Խնկո Ապերը հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»):
Խնկո Ապոր անունով են կոչվել Մանկական հանրապետական գրադարանը Երևանում, դպրոց՝ Գյումրիում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets