ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2015

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ: Սերյոժա Հովհաննիսյան

Ինչու՞ ես կյանք այսքան անարդար,
Ինչու՞ հենց Գյումրին բռիդ մեջ առար,
Չհագեցա՞ր այսքան տառապանք տալով,
Գյումրի՞ն ես ուզում տեսնել միշտ լացով,
Սխալվում ես կյանք Գյումրին հզոր է,
Գյումրու դեմ ցավը իրոք անզոր է,
Գյումրին անհաղթ է, Գյումրին սրբազան,
Խնդրում եմ քեզ կյանք մի արա այսպես,
Մայր Հայաստանում չկա նրա պես,
Գյումրին հզոր է, Գյումրին մարտական,
Գյումրին սուրբ է ու լոկ հայկական,
Աստված պահապան Գյումրի քաղաքին,
Ու անհոգություն գյումրեցու կյանքին,
Սիրիր կյանք Գյումրին, Գյումրիով մենք կանք,
Չլինի Գյումրին չենք լինի և մենք․․․

***
Մայր Հայաստանիս սիրտն ես ի՛մ Շիրակ,
Քեզնով հպարտ եմ, դու իմ թանկ, միակ,
Աշխարհն է խոսում քո փառքի մասին,
Քեզ ուժ է տալիս փառահեղ Գյումրին,
Գյումրին մեր հզոր, Գյումրին անառիկ,
Աշխարհի համար դարձել է կարծես մի փոքրիկ գաղտնիք,Գյումրին չի ծնկել ոչ մի հարվածից,
Գյումրին հառնել է, պայքարել նորից,
Գյումրին տարբեր է ,տարբեր բոլորից,
Չես գտնի Գյումրի, ամբողջ աշխարհից,
Սուրբ ես ինձ համար,հավերժ ու անմար,
Շիրակ ինձ համար,դու միշտ կմնաս,
Սրտիս ու հոգուս անբաժան մի մաս։
***
Վաղուց արդեն հեռու ես դու ինձանից,
Ինձ մոտ մնաց լոկ քեզանից,
Մեր կյանքի խենթ օրերից,
Պահաված՝ սիրո տողերից։
Ահա հիմա բացել եմ ես,
Այն տողերը, որ գրել ես,
Որ գրել ես՝ ինձ համար,
Խոստացել էիր, ինձ սպասել դու երկար,
Բարձրացել էի երկնակամար քեզ համար,
Խոստացել էի աստղեր բերել անհամար,
Բայց գնացիր, չսպասեցիր ինձ երկար,
Սերս դարձավ քար, սիրտս բարձր սար,
Իսկ աստղերը, որ բերել էի քեզ համար,
Բաց թողեցի երկնակամար․․․

1 комментарий:

Blogger Widgets