ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Կարեն Դեմիրճյան

Կարեն Դեմիրճյանը կուսակցական և պետական գործիչ է, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974–88 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահը (1999 թ.), Հայաստանի Ազգային հերոս (1999 թ., հետմահու):

Կարեն Դեմիրճյանը 1954թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ` ճարտարագիտական համալսարան) մեխանիկական ֆակուլտետը, 1961թ-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1954–55թթ-ին աշխատել է Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955թ-ից` Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն): 1964–72թթ-ին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–74թթ-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991–99թթ-ին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն:
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ:
1975թ-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978թ-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980թ-ին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1998թ-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1999թ-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ): 
Ընտրվել է ԽՍՀՄ (1974–79թթ.) և ՀԽՍՀ (1967–89թթ.) Գերագույն խորհուրդների պատգամավոր:
Զոհվել է 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ:
Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, դ 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004թ-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:



















Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets