ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.06.15

ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ «ՁԱՅՆ ՖԻԴԱՅՈՒ»

Մի ձայ հնչեց սեգ սարերից,
Շվին էր դա քաջ ֆիդայու,
Մարտից առաջ պարը թնդաց,
Ուսը –ուսին՝ հայցքն ազդու:

Ձեռքերն իրար մեկը՝ մեկու,
Զարկից թնդաց հեռուն՝ հեռու,
Սեգ սարերից բոց հուրհրաց,
Թափվեց գլխին նենգ թշնամու:

Սարը դարձավ խոնարհ մի հարս,
Սրբատեղին քաջ ֆիդայու,
Զենքը դարձավ հավերժահարս,
Քարը՝ բարձը ու հարսնացու:

Շվին երգեց ռազմականչ,
Չուներ ուրիշ երգը շվու,
Արյամբ ներկվեց լանջեր ու դաշտ,
Շուն ասքյարի ՝ տաճիկներու…

Ու ֆիդայու աչքը հառած,
Թոնրի ծխին օջախներու,
Հերոսացավ ՝ աչքում սառած,
Գրվեց վրեժ ՝ մահն թուրքերու:

Մի ձայն հնչեց սեգ սարերից,
Շվին է դա քաջ ֆիդայու,
Ու գալիս է Էրգրի ծոցից,
Այսօր՝ վաղը մեր կերտելու:

Ու լսվում է էրգրի ծոցից,
Մարտականչի պարը հլու,
Ուսը-ուսին՝ ոտքի զարկից,
Մեզ կանչում է՝ Հաղթանակի պարն –պարելու

Մի ձայն կհնչի Մշո դաշտից,
Վաղվա օրը շուտ է գալու,
Ձիրավի դաշտն էլի՝ նորից,
Ազատության մարտն է տալու:

2 комментария:

Blogger Widgets