ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Անդրանիկ Մարգարյան

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-1974թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ:

1977-1978թթ. աշխատել է Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ: 1978-1979թթ. աշխատել է Էլեկտրատեխնիկական գործարանում, իսկ 1979-1990թթ.՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում:
1995 և 1999թթ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ
ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:
Ա. Մարգարյանը, որպես ՀՀ վարչապետ, շարունակել է պաշտոնավարել նաև 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: 
1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին գործող Ազգային Միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:
Անդրանիկ Մարգարյանը առանցքային է դիտել ՀՀ տնտեսության զարգացումը՝ որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք: Ա. Մարգարյանը հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու և խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալներով։
1992թ. հունիսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) անդամ է:
1992թ. հոկտեմբերին, 1993թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993թ. դեկտեմբերին, 1994թ., 1995թ. դեկտեմբերի 2-ին ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ:
1999թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets