ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.07.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Հովհաննես Հովհաննիսյան

1864թ.-ի ապրիլի 14-ին Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին) ծնվել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա Երևանի պրոգիմնազիայում։ 1877թ.-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884թ.-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888թ.-ին։ 1889թ.-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912թ.-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։
1883թ.-ին լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887թ.-ին հրատարակվել է ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ 1908 և 1912թթ.-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդել են նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ 
Հովհաննիսյանն ստեղծել է արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչներն են դարձել Հ. Թումանյանը, Ավ. Իսականյանը։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ։
Սիրային բանաստեղծություններն աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նա ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները։ Հայ պոեզիայում Հովհաննիսյանն առաջինն է, ով ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները։
Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակիցներին։ Հոնհաննիսյանը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների երկերը։
Նա բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել հայ գրական լեզուն։ Մահացել է 1929թ.-ի սեպտեմբերի 29-ին: 1913թ.-ին նշվել է բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965թ.-ին պետականորեն տոնվել Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets