ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.15

ՄԱՐԻԱՄ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ «ԹՈՂ ՈՐ ՏԱ ԱՍՏՎԱԾ»

Ինչու՞ է սկիզբը ինձ վերջ հիշեցնում,
Խելագարություն…
Անցյալը անցյալ, թվացյալ ներկա,
Անհայտ ապագա:
Ու ոչինչ չասող սրտի տրոփյուն:
Խելագարություն…
Ու հասունացող ճղճիմ պատմություն,
Ավարտին հասնող անհայտ վերջակետ,
Որն էլ իրենով և սկիզբ է և վերջ:
Վերևի կետը սկիզբը համարենք
Դե վերջն էլ պարզ է:
Ու այսպես երկար թվացյալ ներկա,
Մի բառով ասված՝ սկզբնավերջ,
Գուցե նախասկիզբ…
Ավարտենք վերջը ու սկսենք սկզբից:
Սկիզբ…
Նախ փորձենք փակել վերջ տանող ճամփան:
Մնանք ներկայում:
Անցյալը հուշ է, ապագան՝ անհայտ:
Մերը ներկան է:
Սկիզբ ասել է ներկա:
Սպիտակ ու անբիծ մաքուր երևույթ:
Ու այստեղ միտքս դադար է առնում:
Հանդարտություն, թե՞ հանգստություն
Կամ անհայտություն:
Ապագա տանող անհայտ ապագա:
Սկիզբ…
Այնքան մաքուր է, այնքան արև կա
Ասես մայրամուտ չի ակնկալում:
Դու իմ մաքուր սկիզբ, որ նախասկզբից
հետո ծնվեցիր:
Դու ունես անթիվ համեմատական:
Կարող եմ կոչել քեզ նախ լուսաբաց:
Այն լուսաբացը, որն արև ունի:
Կարող ես լինել նոր ծնված մանուկ`
Խելքահան անող բարուրահոտով,
Որն ազդակ է կյանք մտնող սկզբի:
Կարող ես լինել թռուցիկ հայացք,
Ոչ թե անցողիկ, այլ սկիզբն այն բանի,
Որ հետո հոգիդ պետք է փոթորկի:
Սեր…
Գուցե սկիզբը սիրուց է սերում:
Սեր ասել է Աստված:
Աստված ամենքում,
Աստված ամենքին:
Աստված մեր խիղճն է:
Խիղճ…
Ահա ամեն ինչ սկսում ենք սկզբից:
Լուսաբաց՝ այնքան արևոտ,
Ասես երկնքում կրակագունդ է:
Լուսաբաց՝ այնքան ջերմություն,
Ասես գրկումս նորամանուկ է:
Լուսաբաց՝ այնքան բուրմունք կա,
Ասես շուրջ բոլոր սեր, սեր ու սեր է:
Ու Աստված չանի մոռանանք խղճին:
Թող ամենքի մեջ իր խիղճը զարթնի
Ու ապրի արթուն:
Անգամ ավարտի մոտալուտ ժամին
Չփորձի ննջել:
Ու թող տա Աստված…

5 комментариев:

  1. Анонимный12 июля 2015 г., 12:59

    Գեղեցիկ միտք գեղեցիկ շարադրանքում

    ОтветитьУдалить
  2. Анонимный12 июля 2015 г., 18:24

    Ու Աստված չանի մոռանանք խղճին:
    Թող ամենքի մեջ իր խիղճը զարթնի
    Ու ապրի արթուն:
    Անգամ ավարտի մոտալուտ ժամին
    Չփորձի ննջել:
    Ու թող տա Աստված…

    ОтветитьУдалить
  3. Анонимный12 июля 2015 г., 18:39

    Ջեմմա Կարագյոզյան---- շատ հետաքրքիր մտածողություն և ինքնատիպ գրիչ ունի Մարիամը...ափսոս ուշ ճանաչեցինք....չնայած տաղանդը աննկատ չի մնում...

    ОтветитьУдалить
  4. Анонимный13 июля 2015 г., 15:04

    Shaaaaaaaat havaneci

    ОтветитьУдалить

Blogger Widgets