ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.15

ՄԱՐԻԱՄ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ: Դու եւ...

Դու և համակարգիչը:
Դու, ծխախոտն ու համակարգիչը:
Դու ու ես չկամ:
Չկա իմ պատմությունը:
Ես չկամ:
Մոխրամանը լեփ լեցուն է:
Այրված ծխախոտը մխրճվում է սեփական մոխրի մեջ ու ջնջում իմ հետքերը:
1, 2, 3, 4... ու ճմրթված ծխախոտատուփ:
Հետզհետե ավելացող մոխրացած հետքեր:
Չկա ոչ մի հարց: Ու չեղած հարցին պատասխան պետք չէ:
Դու, համակարգիչն ու անծանոթուհին ու նրա շուրջը հյուսվող պատմությունը:
Անծանոթուհին րոպեներ անց քո ամենածանոթ անծանոթուհին է:
Դու, նա ու աշխարհը, որը փոքրացել է ու տեղավորվել այն սենյակում, որտեղ նաև ձեզ միավորող համակարգիչն է:
Ձեր մտքերը մատերի օգնությամբ լրացնում են իմ թողած դատարկությունը:
Ու անպատեհ մի զանգ:
Ձեռքդ ստեղնաշարից ծուլորեն դեպի հեռախոսն է ձգվում:
ՈՒ ցնցող մի գույժ:
Աշխարհը սենյակից դուրս փախչելով տարածվում է դեպի անորոշություն:
Սենյակը լցվում է ինձանով:
Ես եմ իմ անցյալով ու դու:
Ու չասված խոսքեր, որոնք այլևս ասել չես կարող:
Դու ես, ծխախոտը և ուրիշ ոչինչ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets