ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.07.15

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վանա Իշխան

Բացառիկ լուսանկար Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: 
Լուսանկար. հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Վանա Իշխանը (նստած աջից երրորդը)՝ լուսանկարված Վանի դպրոցներից մեկի ուսուցիչների և աշակերտների հետ 1910 թվականին: Իշխանը (Նիկոլ Պողոսյան, 1882, Շուշի - 1915, ապրիլ, Վան)՝ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման ղեկավարներից էր, Արամ Մանուկյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: Ի դեպ, բացի ազատագրական պայքարից, Իշխանը Վասպուրականի գյուղերումխրախուսում էր նաև ուսումն ու կրթությունը: Հենց Իշխանի ջանքերով Աղթամարում բացվեց Կենտրոնական վարժարանը, որտեղ նաև անձամբ դասավանդում էր: Իսկ լուսանկարի հեղինակն է անվանի ազգագրագետ, բանահավաք և հնագետ, Թիֆլիսում հրատարակվող «Ազգագրական հանդես»-ի խմբագիր Երվանդ Լալայանը (նկարի անվանումը՝ «Գյուղական ուսուցիչներ», «Վասպուրական» աշխատությունից, «Ազգագրական հանդես», 1910)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets