ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2015

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ: Գեւորգ Գրիգորյան (Ջիոտտո)

Գևորգ Ստեփանի Գրիգորյանի (Ջոտտո) (1897, նոյեմբերի 12 (նոյեմբերի 24), Թիֆլիս - 1976, նոյեմբերի 23, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

1916-1920թթ. սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության եւ քանդակագործության դպրոցում, որտեղ սովորել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Լ. Գուդիաշվիլու հետ, դասատու` Եղիշե Թադեւոսյան: 1921 թվականին երիտասարդ դերասանների խմբի հետ,
որոնց գլխավորում էր Սուրեն Խաչատրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), մեկնել է Մոսկվա՝ ուսանելու: 1921-1923թթ.` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում, անդամագրվել է նկարիչների «Հայարտուն» միությանը: 1922 թվականին սկսել է նկարչության դասեր տալ աշխատանքային դպրոցներում: 1948 թվականին սկսվում են մոռացության տարիները։ Հուսահատության եւ անելանելիության մեջ հայտնված նկարչի կողմից այրվում է 300 գեղանկարչական աշխատանք: 1948-1957թթ. հեռացվում է Վրաստանի նկարիչների միությունից: 1962 թվականին տեղափոխվել է Երևան:
1977 թվականին Երեւանում հիմնադրվել է Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը: Աշխատանքները գտնվում են Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարան (Երեւան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։


Գեւորգ Գրիգորյանը ստեղծել է գունային եւ գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսեւորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։
  • «Եղնիկներ», 1917
  • «Դերասան Աբովյանի դիմանկարը», 1921
  • «Բնանկար», 1922
  • «Նատյուրմորտ անձեռոցիկով», 1922
  • «Հայկուհու դիմանկարը», 1922
  • «Գրկախառնություն», 1925
  • «Երգահան Արմեն Տիգրանյանի դիմանկարը», 1925
  • «Մոր դիմանկարը», 1929
  • «Նատյուրմորտ։ Մրգեր», 1929
  • «Հերոսի մահը», 1929
  • «Դիանայի դիմանկարը», 1945
  • «Երեք նկարիչ» (Լ. Գուդիաշվիլի, Վ. Խոջաբեկյան, Ն. Փիրումանի), 1959
  • «Նատյուրմորտ կիտրոններով», 1962
  • «Մայրս և ես», 1972

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets