ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.15

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարդուհի Խաչատրյան

«ՇԻՐԱԿ» հայրենակցական միությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքի 88-րդ տարում վախճանվել է հայկական երգի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, հայկական ռոմանսի թագուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ
ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Վարդուհի Խաչատրյանը ծնվել էր Լենինականում, 1927 թվականի սեպտեմբերի 4-ին: Ավարտել էր Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետը:
Նրա ստեղծագործական գործունեությունը կապված էր Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների պետական անսամբլների հետ:
Ականավոր երգչուհու մի շարք կատարումներ մեր կատարողական արվեստի ոսկե ֆոնդում են գրանցվել, հատկապես հայկական ռոմանսների կատարումները դարձան եզակի ու բացառիկ, առանձնացրեցին նրան մեր երգարվեստում:
Հիրավի մեծ երգչուհու, ականավոր մշակութային գործչի, ,,Շիրակ,, միության հիմնադիրներից մեկի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում, քանի դեռ մենք չենք մոռացել «Մախմուր աղջիկ», «Տավիղ» երգերը, Նիկոլ Գալանտերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անտոն Մայիլյանի ռոմանսները, Վարդուհի Խաչատրյանի հիշատակը հավերժ կապրի:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets