ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.15

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Քոլոզյան Բաբկեն

Քոլոզյան Բաբկեն Ադամի
(1909 - 1998)

2.11.1909. Երևան 30.08.1998 Երևան:
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ խորհրդային շրջանի հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է Բաբկեն Քոլոզյանը: Նկարիչը ծնվել է 1909թ. Երևանում: 1927-ին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (դասատուներ` Ստ. Աղաջանյան, Ս. Առաքելյան, 1938-ին ավարտել է համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (դասատուներ` Վ. Օրեշնիկով, Ա. Օսմյորկին): Ստեղծագործելուն զուգահեռ Բ. Քոլոզյանը շուրջ քասասուն տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, դասավանդել Լենինգրադի գեղարվեստական տեխնիկումում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում, Երևանի պոլիտեխնիկական և գեղարվեստաթատերական ինստիտուտներում, կրթել ու դաստիրակել բազմաթիվ նկարիչների: 
Բ. Քոլոզյանը երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական գործունեության ընթացքում Հայաստանի նկարիչների տանը կազմակերպել է հինգ անհատական ցուցահանդես, մասնակցել Խորհրդային միության և արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների: Նկարչի ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ, որոնք մարմնավորվում են լուսավոր կոլորիտով, քնարական տրամադրությամբ բնանկարներում ու նատյուրմորտներում, հոգեբանական բնութագրումով առանձնացող դիմանկարներում: 
Բնանկարներում Քոլոզյանը ընտրում է հայրենի բնաշխարհի գողտրիկ, պարզ ու սովորական անկյունները, իրեն հատուկ նրբությամբ վերարտադրում գարնան զարթոնքի, լեռնային գյուղի խաղաղ երեկոյի, ոսկեդեղին աշնան ու ձմռան անկրկնելի գեղեցկությունը, որը նա արտահայտում է հյութեղ գույների ներդաշնակ երանգներով, կենսալից վրձնահարվածներով («Գարունը Սաղմոսավանում», 1986, «Ամառ», 1980, «Ժայռեր», 1985, «Սպիտակ լռության», 1989): 1970 թվականից բնակվում է գեղատեսիլ Սաղմոսավան գյուղում: Եվ կյանքի վերջին երկու տասնամյակի բնանկարներում հաճախակի է պատկերում Սաղմոսավանը` շրջակա լեռներով, ձորերով, դաշտերով ու պատմական հուշարձաններով: Այս շրջանի աշխատանքներն առանձնանում են կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածքով, հարուստ երփնագրով, մարդու և բնության կապի նորովի ընկալումով, որով արվեստագետն արտահայտում է իր ջերմ վերաբերմունքը հայրենի հողը մշակողի և շենացնողի նկատմամբ;
Բ. Քոլոզյանը նատյուրմորտներում հիմնականում նախընտրում է դաշտային ծաղիկներ ու թփեր, որոնց անպաճույճ գեղեցկությունը պատկերում է բաց տարածության մեջ, բնության գրկում, երբեմն համադրում մրգերի ու պտուղների հետ («Գայլի բոխի», 1985, «Վարդագույն նատյուրմորտ», 1990, «Նատյուրմորտ աշնան տերևներով», 1990):
Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային թանգարաններում (Ազգային պատկերասրահ, Պատմության թանգարան, Արվեստի ու գրականության թանգարան), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում ու մասնավոր հավաքածուներում: Նկարիչը մահացել է 1998-ին Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets