ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2015

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Թելման Գեւորգյան

Թելման Եգորի Գևորգյան (1934, հունիսի 23, Մեղրի - 1998, օգոստոսի 30, Երևան), ճարտարապետ։

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1964-1976 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1976-1979 թվականներին Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտարապետական հուշարձանների չափագրության բաժինը։ 1979-1998 թվականներին աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում։

Գևորգյանի նախագծերով Երևանում իրականացվել են՝
«Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1967)
ՀՀ Կառավարության վարչական շենքը («3-րդ կառավարական տունը», 1976)
«Ձորագյուղ» ագգագրական թանգարան-թաղամասը (1982)
Դիլիջանի ագգագրական ճարտարապետական թանգարան-թաղամասը (1970-ական թթ.)
Աշխատությունները նվիրված են հայկական ճարտարապետական հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարածային հորինվածքի համաչափական կարգի վերլուծությանը։ Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1968), «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» (1989) համամիութենական ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե-85»-ի դափնեկիր է։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets