ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.08.15

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ: Հրաչյա Ղափլանյան

Ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիրն է. հայ թատրոնում վերահաստատել է Եվգենի Վախթանգովի գեղագիտական սկզբունքները: 

Հրաչյա Ղափլանյանը 1935թ-ին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոն, խաղացել երեխաների դերեր: 1940թ-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը, 1952–53թթ-ին վերապատրաստվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում: 
1938–52թթ-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր և ռեժիսոր, 1953–58թթ-ին՝ գլխավոր ռեժիսոր (1942–45թթ-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին), 1960–62 թթ-ին՝ նաև տնօրեն (1958–60թթ-ին, միաժամանակ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր), 1962– 1965թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1969–77 և 1980–85թթ-ին՝ իր հիմնադրած դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն (1973–75թթ-ին՝ նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն), 1977–79 և 1985–88թթ-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1975–88թթ-ին միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1986թ-ից՝ պրոֆեսոր): 1965թ-ից Հայկական թատերական ընկերության վարչության նախագահն էր:
Ղափլանյանի լավագույն դերերից են՝ Տրուֆալդինո (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Վանյա (Վալենտին Կատաևի «Գնդի որդին»), Դիկ (Վալենտինա Լյուբիմովայի «Ձյունիկ») և այլն: Երևանի թատրոններում բեմադրել է Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III», «Կորիոլան», «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Հակոբ Պարոնյանի), «Արբատի զավակները» (ըստ Ալեքսանդր Ռիբակովի), Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» և այլ պիեսներ, օպերայի և բալետի թատրոնում՝ Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա», Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» օպերաները, Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում՝ «Ռիչարդ III»-ը, Բրատիսլավայի ազգային թատրոնում՝ Լև Տոլստոյի «Կենդանի դիակը»:
Ղափլանյանն արժանացել է ՀԽՍՀ (1979թ.) և ԽՍՀՄ (1988թ.) Պետական մրցանակների: 
Հեղինակ է «Իմ ընկերները» (1958թ.) պիեսների և «Ռեժիսոր, ներկայացում, հանդիսատես» (1982թ.) հոդվածների ժողովածուների: 
Հրաչյա Ղափլանյանի անունով կոչվել է Երևանի դրամատիկական թատրոնը (1990թ-ից):







Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets